նոյեմբերի 25-ին՝ ժամը 10:00-ին, ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում, կմեկնարկի «ՀՀ էկոլոգիական անվտանգություն եվ բնապահպանական հիմնահարցեր» գիտական նստաշրջանը:
Սույն թվականի նոյեմբերի 25-ին՝ ժամը 10:00-ին, ՀՀ ԳԱԱ-ի գիտական նստաշրջանում (Բաղրամյան 24, 2-րդ հարկ) կքննարկվեն Հայաստանի էկոլոգիական անվտանգությունը եվ բնապահպանական հիմնահարցերը: Կներկայացվեն հինգ հիմնական զեկույցներ՝ «Էկոլոգիական եվ բնապահպանական քաղաքականության եվ ռազմավարության հարցերը ՀՀ օրինակով», «Քաղաքակենտրոնացված տարածքների էկոլոգիական ռիսկի հիմնահարցերը», «Հայաստանի կենդանական աշխարհի կենսաբազմազանության ներկա վիճակը», «Հայաստանի բուսական աշխարհի բազմազանության պահպանության խնդիրները», «Սեւանա լճի կենսապաշարների վիճակի մասին» թեմաներով:
Գիտնականները հատկապես անհանգստացած են Սեւանա լճի էկոհամակարգի խիստ անկայուն վիճակով, ձկնային պաշարների անհետացմամբ, լեռնային արդյունաբերական շրջանների ծանր մետաղներով աղտոտվածությամբ, Հայաստանի անտառների եվ քաղաքային կանաչ տարածքների կորուստներով:

ՀՀ ԳԱԱ Լրատվական ծառայություն
24.11.2008թ.
(+37491) 92 12 64
24.11.2008թ.
(+37491) 92 12 64
Комментариев нет:
Отправить комментарий