среда, 1 апреля 2009 г.

“Ձայն բարբարո անապատի”:

Արդեն մեկ տարուց ավելի “Էկոլոգիական Հասարակական դաշինքը”, “Թռչնասերների կենտրոն” ԲՀԿ-ն նամակներ են ուղղում բնապահպանության նախարարին Արմաշի արհեստական լճերում, Սևանա լճի արգելոցային տարածքներում անօրինական որսի մասին: Սակայն նախարարությունը ամեն անգամ խուսափում է հստակ և սպառիչ պատասխաններից:

Նման վերաբերմունքը մեր բնական ռեսուրսների հանդեպ, զայրույթի և բողոքի տեղիք է տալիս: Նախարարությունը իր վրա դրված պարտավորություններից և պարտականություններից խուսափում է և փորձում է դրանք ամբողջությամբ բարդել ՀԿ-սեկտորի վրա:

Անվանելով անփաստացի և անհիմն մեր նամակները, բազում օրենքներ, հոդվածներ( որոնք իրենց իսկ կողմից չեն կատարվում) առաջ բերելով, նախարարությունը փորձում է աչք փակել անօրինականությունների, վանդալիզմի և սադիզմի փաստերի վրա: “Էկոլոգիական Հասարակական դաշինքը”,“Թռչնասերների կենտրոն” ԲՀԿ-ն, անբավարար և անհիմն են համարում նախարարության ոչինչ չասող պատասխանները:
“Ձայն բարբարո անապատի”:
Հարգանքով,Հասարակական էկոլոգիական դաշինքի համակարգող խորհրդի անդամ “Թռչնասերների կենտրոն” ՀԿ-ի նախագահ, Հ.Հ.Գ.Ա.Ա Կենդանաբանության և Հիդրո էկոլոգիայի գիտական կենտրոնի Կենդանաբանական թանգարանի գիտաշխատող` Սիլվա Ադամյան:Մեր կոնտակտները.ք.Երևան Պ.Սևակի 7 ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի ինստիտուտ,”Էկոլոգիական հասարակական դաշինք”, “Թռչնասերների կենտրոն” ՀԿՀեռ. .28.15.02, 24.70.59, (094) 874 070 e-mail birdlovers@rambler.ru,ecodashinq_ecodashinq@yahoo.com

Комментариев нет: