четверг, 9 апреля 2009 г.

ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ԱՎԱԶԱՆՈՒՄ

ՈՍԿՈՒ ԿՈՐԶՄԱՆ ՖԱԲՐԻԿԱՅԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ
ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ

ՔՆՆԱՐԿՈՒՄ


Հայաստանում հանքարդյունահանություն իրականացնող §GEOPROMINING¦ ընկերությունը նախատեսում է Սևանա լճի ավազանում կառուցել ոսկու վերամշակման ձեռնարկություն, որը ներառելու է ոսկու արդյունահանման ֆաբրիկան, ցիանիդների և թունաքիմիկատների ամբարը և թափոնների պոչամբարը:
Փորձագետների և հասարակական կազմակերպությունների կարծիքով տվյալ նախագծի իրականացումը կարող է վտանգի տակ դնել Հայաստանի և ողջ Կովկասի ամենամեծ քաղցրահամ ջրի շտեմարանը և սպառնալ երկրի ինչպես էկոլոգիական, այնպես էլ սոցիալական ու տնտեսական անվտանգությանը:
Սևանա լճի ավազանում ոսկու վերամշակման ձեռնարկության կառուցումը հակասում է ՀՀ ջրային օրենսգրքի, §Սևանի մասին¦ ՀՀ օրենքի և ՀՀ կողմից վավերացված միջազգային կոնվենցիաների մի շարք դրույթներին, ինչը սակայն չի խանգարում §GEOPROMINING¦ ընկերությանը և նախագծի համախոհներին համառորեն առաջ մղել տվյալ նախագիծը: Ընկերության պատվերով ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Երկրաբանական գիտությունների ինստիտուտի, Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի և Հիդրոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի կողմից իրականացվել է Սոդքի ոսկու հանքավայրի շահագործմանն առնչվող բնական և տեխնածին ռիսկերի ուսումնասիրություն: Վերջինս §GEOPROMINING¦ կողմից ամփոփվել է §Սոդքի հանքավայրի տարածքում ոսկու կորզման ֆաբրիկայի տեղադրման հայեցակարգային լուծումները` հաշվի առնելով էկոլոգիական ռիսկերը¦ փաստաթղթում, շրջանառության մեջ դրվել շահագրգիռ կողմերի որոշ շրջանակներում և քննարկվել ՀՀ տարածքային կառավարման նախարարությունում:
Մոտ 40 հասարակական կազմակերպությունների էկոլոգիական հասարակական դաշինքի S.O.S. Սևան նախաձեռնող խումբը կազմակերպում է §GEOPROMINING¦ ընկերության կողմից Սևանա լճի ավազանում նախատեսվող ոսկու վերամշակման ձեռնարկության կառուցման հայեցակարգի քննարկում շահագրգիռ հաստատությունների և հասարակայնության ներկայացուցիչների մասնակցությամբ:
Հանրային քննարկումը կկայանա ս.թ. ապրիլի 15-ին ժամը 15:00-18:00 Թեքեյան մշակութային կենտրոնում: Կից ներկայացվում է միջոցառման օրակարգի նախագիծը և հրավիրվածների ցուցակը:

Լրացուցիչ տվյալների համար կարող եք դիմել Ինգա Զարաֆյանին, §Էկոլուր¦ ՀԿ, հեռ.` (091) 921264, էլ. փոստ` info@ecolur.org:


Էկոլոգիական հասարակական դաշինքի
S.O.S. Սևան նախաձեռնող խումբ
9 ապրիլի, 2009թ.

Комментариев нет: