среда, 14 апреля 2010 г.

100 հազար դրամ տուգանք՝ ծառերը խորը էտելու համար


Կոմիտաս 60 հասցեում 21 ծառերն առանց թույլտվության, այդ թվում երեքը չափազանց խորը էտելու համար Բնապահպանական պետական տեսչությունը «CPS» բենզալցակայանին տուգանել է 100 հազար դրամ։ Թե ինչու են առանց թույլտվության բենզալցակայանի աշխատակիցները էտել ծառերը, Բնապահպանական պետական տեսչությանը պարզել չի հաջողվել։

«Երեկ դրանցից 3-4 հոգու հադիպել եմ, բայց այդպես էլ չկարողացանք պարզել, թե ինչու են էտել։ Ես հետամուտ եմ լինելու։ Ինձ թվում է, որ այնտեղ՝ կապույտ ցանկապատի տարածքում ինչ-որ մի բան ուզում են կառուցեն»,- «Հետք»-ի հետ զրույցում ասաց Բնապահպանական տեսչության պետ Ռոմիկ Մանգասարյանը։

Վերջինս կարծում է, որ եթե այդտեղ նոր բենզալցակայան կառուցելու ծրագիր կա, ապա այն շատ մոտ կլինի եկեղեցուն։ «Ես իրենց ասեցի՝ եթե մի ծառի խաթրին կպնեն, պատժվելու են մինչև վերջ, ողջ հանրապետությանը ոտքի եմ հանելու։ Չես հասկանում ով է դրանց պապան»։

Комментариев нет: