Թեղուտի պաշտպանության խմբի անդամ Մարիամ Սուխոդյանն իր այս նամակով հայտնում է խմբի նախաձեռնությամբ ստեղծված www.kanach.am կայքի մասին, որի նպատակն է Հայաստանում նպաստել բնապահպանության խնդիրների լուծմանը, բնակչության մեջ բարձրացնելու էկոգիտակցությունը եւ նրանց ակտիվության ներուժն օգտագործելը:
«...Ստեղծել մի կայք, ուր ցանկացած մարդ sms-ով, հեռախոսազանգով կամ օգտվելով www.kanach.am կայքի հնարավորություններից, կարող է ահազանգել, տեղյակ պահել ծառերի, կանաչ տարածքների նկատմամբ տեղի ունեցող ապօրինությունների, ոտնձգությունների մասին: Սա կարող է դառնալ մի գործիք նախ տեղեկանալու մեր երկրում տիրող կանաչապատ տարածքների ավերման մասշտաբների մասին, այնուհետեւ նաեւ համատեղ ուժերով փորձել կասեցնել սպանդը:
Չնայած դեռ կայքը լիովին պատրաստ չէ (առաջիկայում այն պետք է թարգմանվի հայերեն), բայց չենք դադարում ստանալ ահազանգեր Երեւանի տարբեր վայրերից: Ստանալուն պես տեղեկացնում ենք ՀՀ բնապահպանության նախարարությանը, որպեսզի տեսուչներ ուղարկեն դեպքի վայր, սակայն շատ հաճախ պատասխանները գոհացուցիչ չեն լինում: Կարող եմ մասնավորեցնել. Երեւանի Կոմիտասի 26 հասցեում կանաչ տարածքների հաշվին կառուցապատում են սկսել Վահրամանյան եղբայրները: Նախարարությունը կրկին պատասխանում է, որ համապատասխան բոլոր փաստաթղթերն առկա են եւ կարող ենք դիմել, բողոքել քաղաքապետարանին, ով հողահատկացում է արել, կառուցապատման թույլտվություն տվել:
Նախարարության դերակատարումը եղավ միայն այն, որ կառուցապատողներին տուգանեցին 152.000 դրամ` խորը, անօրինական էտ անելու համար: Եղբայրները կարճացնելով, փոքրացնելով, տեսքից գցելով ծառերը` նպատակ ունեին հետագայում դրանք տարածքից չեզոքացնելու, անհետացնելու, չէ՞ որ հիմա ծառերը ավելորդ գլխացավանք են դարձել «կանաչ» շինողների համար: Իսկ նախարարությունը կարծես ոչնչում մեղավոր չէ, ՀՀ օրենքն է մեղավոր...
Հաջորդ ահազանգը Կիլիկիայի ծառերի վերաբերյալ էր... Ոմն մեկը կամ գուցե ավազակախումբը մահվան օղակներ էր դանակով հագցրել ծառի վրա` կրկին նույն նպատակով, որպեսզի այն չորացնեն, տեղ ազատեն, հանգիստ շնչեն ու բարգավաճեն: Նախարարության տեսուչները ուղարկվել են տարածք` բայց դեռ չեն կարողանում գտնել ծառը, ձգձգում են պատասխան չեն տալիս:
Եվ այսպես շարունակ... Կա՞ վերջ այս սպանդին, կործանմանը: Վերջը ծառերի վերջավոր թվո՞վ է միայն պայմանավորված: Նախարարություններում, քաղաքապետարաններում մարդիկ գումար ստանում են չաշխատելու, թույլտվություններ տալո՞ւ համար:
Պետք է վերջ տալ այս ամենին... Կա առաջարկ` կոլեկտիվ դատի տալ թե՛ կանաչապիղծներին եւ թե՛ իրենց աշխատանքը չկատարողներին, ճշմարտությունը քողարկողներին: Մարդի՛կ, արձագանքե՛ք... Հույսը մեզ վրա է...
Եկե՛ք դառնանք այն փոփոխությունը, որն ուզում ենք տեսնել մեր երկրում»:
ՀԺ - Ապրիլ 22, 2010
Tags for Դառնանք ցանկալի փոփոխությունը
Թեմաներ
пятница, 23 апреля 2010 г.
Դառնանք ցանկալի փոփոխությունը
Автор: bnamard на 00:45
Подписаться на:
Комментарии к сообщению (Atom)
Комментариев нет:
Отправить комментарий