вторник, 27 апреля 2010 г.

TEGHUTTTTTTTTTTTTT

Ս.թ. ապրլի 28-ին, ժամը 15:00-ին Կովկասի տարածաշրջանային բնապահպանական կենտրոնի դահլիճում (հասցեն` Չարենցի 1) “Թեղուտը սերունդների համար” նորաստեղծ հասարակական միավորումը` Թեղուտի պաշտպանության նախաձեռնող խմբի աջակցությամբ կազմակերպում է շնորհանդես, որտեղ ներկայացվելու է Թեղուտի և Հայաստանի այլ անտառային տարածքների այլընտրանքային զարգացման ծրագրի առաջարկություն:

Շնորհանդեսին հրավիրված են պետական պաշտոնյաներ, փորձագետներ, հասարակական կազմակերպություններ, ակտիվիստներ ու լրատվամիջոցներ: Սպասվում է նաև հյուրասիրություն` Թեղուտի բարիքներով:

Հանքարդյունաբերությունը հայտարարվել է ՀՀ տնտեսության գերակա ճյուղերից մեկը, որը սակայն մեծ վտանգ է ներկայացնում ինչպես շրջակա միջավայրի, այնպես էլ մարդու կյանքի և առողջության համար: Հանքարդյունաբերությանը զարկ տալը հիմնականում պատճառաբանվում է նոր աշխատատեղերի բացմամբ, մինչդեռ առաջարկվող ծրագիրը հիմնավորում է, որ գյուղատնտեսության զարգացման պարագայում, տվյալ դեպքում` “Հայանտառ” ՊՈԱԿ-ի վերակառուցման դեպքում, հնարավոր կլինի ստեղծել ավելի մեծ քանակությամբ աշխատատեղեր, ընդ որում մշտակայուն և ոչ պակաս եկամտաբեր, քան հանքարդյունաբերության դեպքում է: Ավելին, կպահպանվի շրջակա միջավայրը, կբարելավվի մի շարք գյուղական շրջանների սոցիալ-տնտեսական իրավիճակը:

“Հայանտառ” ՊՈԱԿ-ի նպատակն է իր ենթակայության տակ գտնվող անտառների տարածքի կառավարումը, շահագործումը և պահպանությունը: Այս նպատակի իրականացմանն առաջարկվում է հասնել` ՊՈԱԿ-ի ներսում ստեղծելով տնտեսական գործունեության այնպիսի գործառույթներ, որոնք հնարավորություն կտան բացելու առնվազն 3000 հիմնական և գրեթե նույնքան էլ ժամանակավոր աշխատատեղեր: Գործառույթները հիմնականում կունենան գյուղատնտեսական ուղղվածություն, կլինեն փոխկապակցված և շնորհիվ արտադրանքի ցածր ինքնարժեքի և էկոլոգիական առավելությունների` մրցակցային շուկայում կունենան առավել շահեկան դիրք:

Հավելյալ տեղեկությունների և Ձեր մասնակցությունը հավաստելու համար խնդրում ենք զանգահարել 093 080485 հեռախոսահամարով:


Комментариев нет: