Բնապահպանական պետական տեսչության աշխատակիցներն, ի վերջո, կարողացել են մուտք գործել ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող տարածք, որտեղ նախօրեին ծառահատումներ էին իրականացվել։ Երեկ տեսչության աշխատակիցները եղել են տեղանքում, ուսումնասիրել ծառահատումները։
Երբ Բնապահպանական պետական տեսչության պետ Ռոմիկ Մանգասարյանից փորձում էինք մանրամասներ ճշտել հատված ծառերի վերաբերյալ, նա նշեց, որ ծառահատումը «Սամվել Ալեքսանյանի հետ կապ չունի, և տարածքն էլ նրանը չէ, այլ այն գնել է ոմն Շողերինա Մկրտչյանը»։ Նշենք, որ Շողերինա Մկրտչյանը պատգամավոր Սամվել Ալեքսանյանի կինն է։ Կոմիտաս 60/2 հասցեում նա 3,5 հա (35 560 քմ) տարածք է ձեռք բերել այս տարվա մարտի 12-ին՝ շինություններ կառուցելու ու սպասարկելու նպատակով։ Սեփականաշնորհված տարածքը ներառում է 9 կառույց՝ ատաղձագործական, հավաքման, մշակման և այլ արտադրամասեր, օժանդակ շինություններ, ավտոտնակներ, դարբնոց, իսկ մի մասն էլ ՝ ազատ տարածք է, որտեղից «մաքրվել» են ծառերը։
Ռոմիկ Մանգասարյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ Կոմիտասի 60/2 հասցեի տարածքում կտրված ծառերը դեկորատիվ են եղել՝ 4-5 հատ, բայց երբ Ռ. Մանգասարյանին ասացինք, որ մենք 15 կտրված ծառերից ավելին ենք նկարել, նա իրենց աշխատակիցների արած լուսանկարներում հաշվեց 14-ը։ Նրա տվյալներով, դրանք եղել են թեղիներ, բարդիներ և հացենիներ։ Մեր հարցին, թե հնարավոր է, որ իրենց նկարներում ոչ բոլոր կտրված ծառերը երևային, Ռ. Մանգասարյանը չբացառեց։ Ըստ տեսչության պետի՝ սեփականատերերն իրավունք ունեն հատել իրենց տարածքում աճած ծառերը. «Եթե սեփականություն է, այնտեղ կարմիր գրքում գրանցված ծառատեսակներ չկան, իրենցն է, մենք իրավասու չենք, պետական օգտագործման հողեր չեն,- ասաց Ռ. Մանգասարյանը և հավելեց,- եթե տարածքը 1000 մետրից ավելի է, պետք է փորձաքննություն կատարվի, բայց պետք է հասկանանք, թե ինչ են կառուցում, հետո փորձաքննության ենթարկենք, բնականաբար 35 քմ-ում մի հատ տնակ չեն կառուցելու»։ Ռոմիկ Մանգասարյանը խոստացավ մանրամասների մասին տեղեկացնել, երբ ամեն ինչ պարզվի։
Բնապահպանական պետական տեսչությունը նաև պարզել է, որ Կոմիտասի 60 հասցեում խորը էտված ծառերը, իսկապես, «CPS»-ի աշխատակիցներն են իրականացրել։ Գլխավոր ծառագետ Սուրեն Մաքսապետյանն էլ տեղեկացրեց, որ դրանք թեղիներ են և երկու բարդի։ Սակայն որևէ մեկնաբանություն, թե ինչու են առանց թույլտվության կտրել կամ խորը էտել այդ ծառերը, դեռևս չեն ստացել։ Բնապահպանական պետական տեսչության հաշվարկներով՝ այստեղ 21 ծառ է հատվել։ «Երկուսը՝ «թշնամաբար», իսկ մնացածը դեռ աճելու տեղ կա»,-ասում է Ռ. Մանգասարյանը։ Տեսչությունը հաշվարկում է բնությանը հասցված վնասի չափերը։
http://hetq.am/am/ecology/treeless-2/
http://hetq.am/am/ecology/tsarahatum/
http://hetq.am/am/ecology/treeless/
http://hetq.am/am/ecology/city/
вторник, 13 апреля 2010 г.
Օրենքից ազատ, ծառերից մաքուր հայրենիք
Автор: bnamard на 10:49
Подписаться на:
Комментарии к сообщению (Atom)
Комментариев нет:
Отправить комментарий