четверг, 3 июля 2008 г.

Այգ ~ուց....

Բարև բոլորին~
Նախ ասեմ, որ արդեն 240 մարդ գրանցվել է նամակի տակ~http://www.bigfamily.am/eco/busab.php
Դա լավ է, ....,
Նորություններից`
Գնացինք տնօրենի մոտ, զբաղված էր, ընդունեց փոխտնօրենը~նյարդայնացած էր....
- բա դուք փաստեր ունեք?-
-դե հրացանով մարդկանց մենք ինքներս ենք տեսել, իսկ սկյուռիկների մասին ասել են տեսնողները, մենք էլ ճշտելու համար, գնացել ենք զեյթունի շուկա, հարց ու փորձ արել, սկյուռ վաճառողը չկար, բայց մեզ մեկ ուրիշը առաջարկեց իր ծառայությունը 20.000դրամով,..., մենք էլ հարցրեցինք, որտեղից էս բերում, որի պատասխանն էր կոմայգուց, բուսաբանական այգուց...ի ավելացում դրան,ասեմ, որ ես նույնպես հավաքել եմ ընկույզով թակարդ այգուց մեկ տարի առաջ և անձամբ վիճել եմ մի մարդու հետ, որը եկել էր իր խոսքերով էգ սկյուռի համար որձ տանելու, {հետաքրքիր է իմանալ արու բռնող թակարդները ինչ տեսք ունեն:::::::}

ու ինչ? ինձ առաջարկեց փոխտնօրենը..???..ծիծաղելի էր, փոքր ինչ զարմանալի...որ գնամ այդ մարդուց սկյուռ ուզեմ ու գամ հետևեմ , հենց նա գա այգուց բռնելու, այդ պահին զանգեմ իրեն, նա էլ ոստիկանություն, որ գան բռնեն, այ սա նոր կլինի փաստերով խոսել....
զարմանալի էր, կարծես մենք լինեինք մեղավորները , իսկ նա մեղադրյալը.............
այնինչ մենք գնացել էին ` տեղեկացնելու խնդրի լուծման եզրեր գտնելու, համագործակցելու ի օգուտ ԱՅԳՈՒ, այլ ՈՉ նյարդայնացնելու ............

բայց փաստորեն հակառակն ստացվեց..............
Այգին վախեցած էր, բայց ինչու ?

Անցնեմ այսօրվան...վարչապետի մոտ էկոլոգներն էին գնացել տարբեր հարցերով, անդրադարձել էին նաև բուսաբանական այգուն ...նա ասել էր, այո', խիստ մտահոգված եմ և տեղյակ եմ սկյուռիկների համար, այսօր առավոտյան SMS եմ ուղարկել բն.նախարարին....հմմմմմմմմմմ:D
մեկ այլ նորություն.մի քանի լրագողներ են եղել բուսաբանականում այս անգամ տնօրենի մոտ, նա ասեց, գուցե և այդպիսի բան եղել է, չեմ հերքում, բայց ինչ են ընկել սկյուռների ետևից այգում կան ավելի կարևոր խնդիրներ,նրանք անգամ վնասում են ծառերը.......

p.s Մեր խնդիրը չէ մտասևեռվել տնօրենների այս հոգեբանության վրա կամ մեջ:

Մենք քաջ գիտակցում ենք, որ ԱՅԳԻՆ ՈՒՆԻ բազմաթիվ ու բազմագույն խնդիրներ.
.Ոռոգում.
ծառերը չորանում են և արևահարվում, դա բուն է հրդեհների, մենք մի քանի հրդեհ հանգցրել ենք կամ իմաց տվել տնօրինությանը...

Լինում են հատուկ պլանավորված հրդեհներ.` հետագայում նոր կառուցապատման ակնկալիքով....

Այգին լի է բազմապիսի աղբերով` սկսած տակդիրներից չշարունակեմ ինչերով վերջացրած............

ԱՆՀԵՏԱՆՈՒՄ ԵՆ ԱՌՈՂՋ ՀԱՍՏԱԲՈՒՆ ԾԱՌԵՐ

ու այս ամենը հերիք չէր , հիմա էլ , մի խումբ անձինք, որոշել են կենդանական աշխարհը տնօրինել`........կրակելով, վերացնելով, փչացնելով.......

Չնայած այս ամենին, օլիգարխների անկուշտ հայացքները օրեցօր շատանում են այգու վրա..."Դրախտ" կոչվող ռեստորանային համալիրը գնալով մեծ տարածքներ է զավթում............

ԲԱՅՑ ԴԵՌ ԿԱՐԾՈՒՄ ԵՄ ԿԱՍԵՑՆԵԼ ՀՆԱՐԱՎՈՐ Է........ՈՒ ՈՉ ԹԵ ՊԵՏՔ Է ԱՎԵԼԻ ՊԱԿԱՍ ԿԱՐևՈՐԵԼ "ռագատկով սկյուռ խփելը" ,այլ հակառակը, ի թիվս այլ պրոբլեմների սա էլ ավելացնել,
ԱՀԱԶԱՆԳԵԼ, աղմուկ բարձրացնել, պարտավորեցնել , որ պետությունը ՀՈԳ ՏԱՆԻ ԵՐևԱՆԻ ՄԻԱԿ ՍՏՆՏՈՒԻ` ԲՈՒՍԱԲԱՆԱԿԱՆ ԱՅԳՈՒ ՀԱՄԱՐ...............

Աղմուկը հաջողված է , շնորհակալություն բոլորին, մնում է խելամիտ ձևերով այն հասցնել տրամաբանական սկզբի կամ շարունակության`.........պահպանելու, խստացնելու, պարտավորեցնելու.....եւ..............ՍԻՐԵԼՈՒ...........

ԻՍԿ ՄԵՆՔ ՄԻՇՏ ՊԻՏԻ ՍԹԱՓ ԼԻՆԵՆՔ, հաճախ գնանք այգի, մաքրության , ծառատունկի, խնամելու, ...,որպեսզի սիրո արմատներով պարուրենք բնությունը և այլևս թույլ չտանք սրիկաներին ավիրելու ԿՅԱՆՔԻ ԱԿՈՒՆՔԸ` բնությունը:~~մինչ նոր ություն~~~բարի բնություն


Комментариев нет: