Թեղուտի բնաշխարհի փրկության համար պայքարող մի խումբ երիտասարդ բնապահպաններ շաբաթ օրն այցելեցին Թեղուտ եւ հանդիպեցին տեղի բնակչության հետ:
Տեղաբնակներից ոմանք բավականին գոհ էին հանքի շահագործման առիթով, քանի որ իրենց խոսքերով` գյուղում աշխատանք չկա: ՚Ինչի՞ս ա պետք ծառը, եթե էրեխես սոված աՙ,- ասում էր տղամարդկանցից մեկը, ով չցանկացավ ներկայանալ: ՚Բայց տարիներ հետո Ձեր երեխան շնչելու օդ չի ունենաՙ,- զգուշացրեցին բնապահպան երիտասարդները. ՚Ես էսօր փող չունեմ, որ էրեխուս մեծացնեմ, տարիներ հետո թե ինչ կլինի, ինձ չի հետաքրքրումՙ:
ԱԺ ՚Ժառանգությունՙ խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը Թեղուտցիներին առաջարկեց միանալ իրենց պայքարին եւ կառավարությունից պահանջել հանքաարդյունաբերության փոխարեն տարածաշրջանային տուրիզմը զարգացնել:
Բնապահպան-ակտիվիստներն ՚Ա1+ՙ-ին վստահեցրին, որ իրենց համախոհների թիվը գնալով աճում է: ՚Մեր առաջին այցելությունների ժամանակ գյուղացիները բավականին ագրեսիվ էին տրամադրված, իսկ այժմ նրանք էլ են մտահոգված եւ մեզ զանգահարում են, խնդրում են, որ նորից այցելենքՙ,- ՚Ա1+ՙ-ին ասաց 29-ամյա Հրայրը:
Գյուղացիների հետ զրույցից պարզ դարձավ, որ թեեւ նրանցից մի մասին ձեռնտու է հանքի շահագործումը, բայց կան նաեւ գյուղացիներ, որոնք հավաստիացնում են, թե հանքարդյունաբերությունն իրենց արդեն վնասներ է հասցնում. ՚Ես բերրի հող ունեի, էդ հողն իմ ապրուստի միջոցն էր, ջուրն էլ բնական հունով սարից էր գալիս. հիմա ջուրս կտրել են, բերքս չորացել ա,- պատմեց Սիրանուշ տատիկը,- էդպես են անում, որ ստիպված մեր հողերն իրենց տանքՙ:
Սիրանուշ տատիկը հավաստիացնում է, որ այն բնակիչները, որոնք չեն ցանկանում վաճառել կամ փոխանակել իրենց հողերը, ոռոգման ջրից զրկվում են: Թեղուտցիների պնդմամբ` իրենց հողերի ջրազրկումը ձեռնտու է հանքաարդյունաբերող ACP-ի /՚Արմենիան քափըր փրոգրամՙ/ ընկերությանը:
ACP-ի տնօրեն Գագիկ Արզումանյանն ՚Ա1+ՙ-ի հետ զրուցյում ասաց, որ այդ մասին առաջին անգամ է լսում, իսկ ընկերության Թեղուտի տարածաշրջանի տնօրեն Ռուբեն Պապոյանն վստահեցրեց, որ գյուղացիները ստում են. ՚Բացարձակ սուտ է դա, ի՞նչ է նշանակում սարից եկող ջուրը կտրում են:
ACP-ն կարո՞ղ է Հայաստանի թշնամին էՙ,- ՚Ա1+ՙ-ի հետ զրույցում ասաց Ռուբեն Պապոյանը:
Բնապահպան երիտասարդների խումբը երեկ վերդարձավ Թեղուտից եւ բողոքի ակցիա անցկացրեց նաեւ Եվրոպայի խորհդրի գրասենյակի դիմաց, որտեղ ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգը հանդիպեց հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին:
ԱԺ ՚Ժառանգությունՙ խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հանդիպել է հանձնակատարի տեղակալի հետ եւ պայմանավորվել հետագայում նրան փոխանցել շահագործման բացասական հետեւանքների մասին գրավոր մանրամասներ: ՚Թեեւ Թոմաս Համմարբերգի այս այցելությունն առաքելություն այլ է, բայց նա հետո տարեկան զեկույց պետք է պատրաստի Հայաստանի մասին, որտեղ նաեւ կանդրադառնա սեփականության իրավունքինՙ,- ՚Ա1+ՙ-ին ասաց Զարուհի Փոստանջյանը:
среда, 16 июля 2008 г.
http://www.a1plus.am:81/amu/?page=issue&iid=62636
Автор: bnamard на 10:17
Подписаться на:
Комментарии к сообщению (Atom)
Комментариев нет:
Отправить комментарий