четверг, 17 июля 2008 г.

ԹԵՂՈՒՏ. ՎԱՐՉԱՊԵՏԸ ԿԱՍԿԱԾԵ՞Լ Է

Կառավարության շենքի առջև Թեղուտի պաշտպանության համար հավաքված բնապահպան ակտիվիստները նիստից հետո դուրս եկող կառավարության անդամների հետևից գոռում էին «հեռու Թեղուտից» և սուլում:
Ակտիվիստներից Մարիամ Սուխուդյանը նշեց, որ ամեն շաբաթ կառավարության շենքի առջև իրենց բողոքի ցույցերն ինչ-որ չափով դրական արդյունքներ են տaալիս: «Նախ` հասարակության լայն իրազեկումը:
Փակ որոշման արդյունքում հասարակությունը ընդհանրապես Թեղուտի մասին տեղյակ չի եղել: Բայց չէ որ բնությունը մերն է, անտառը բոլորինն է»,-Panorama.am-ի թղթակցին ասաց նա:
Նա պատմեց, որ վարչապետն իրենց արդեն երկու անգամ ընդունել է` նախ երիտասարդներին, ապա նաև էկոլոգներին: Սուխուդյանի տվյալներով, վերջինները «մի շարք փաստեր են ներկայացրել, թե ինչ սխալներով է կազմված նախագիծը», ինչի արդյունքում «վարչապետը նույնպես սկսել է կասկածել ու ասել է, թե նոր փորձաքննություն կանցկացնեն»:

Комментариев нет: