§Ա1+¦-ն անդրադարձել է բնապահպան երիտասարդների` բնապահպանության նախարարությանն ուղղված այն նամակին, որում նշված էր, թե բուսաբանական այգում տեղի է ունենում սկյուռիկների եւ թռչունների որս:
Նամակի հրապարակվելուց հետո նախարարության բնապահպանական պետական տեսչության Երեւանի տարածքային բաժինը ստուգայցեր է կատարել Բուսաբանական այգում:
Ստուգայցերը կատարվել են տեսչության Երեւանի տարածքային բաժնի պետի տեղակալ Արման Ալոյանի ղեկավարությամբ, ով §Ա1+¦-ին տված հարցազրույցում ասաց, որ իրենց այցելությունների ժամանակ ոչ սկյուռիկների եւ ոչ էլ թռչունների որսի առկայության փաստեր չեն հայտնաբերվել: Նամակի հեղինակ Մարիամը §Ա1+¦-ի հետ զրույցում նշեց, որ երկու-երեք օրվա այցելություններով հնարավոր չէ պարզել իսկությունը: §Ճիշտ է այդ ստուգայցների ժամանակ փաստեր չհայտնաբերվեցին, բայց ես անձամբ եմ տեսել, թե ինչպես են այգում թռչունների վրա կրակում¦: Մարիամի հավաստմամբ` Բուսաբանական այգու սկյուռիկները վաճառվում են Զեյթունի կենդանիների շուկայում:

§Մենք չենք ժխտում, որ նման բան կարող է լինել, բայց ես անձամբ այցելել եմ այդ շուկա եւ այգուց բերված սկյուռիկներ չեմ տեսել¦,- ասում է բնապահպանական պետական տեսչության Երեւանի տարածքային բաժնի պետի տեղակալը:
Հիշեցնենք, որ Բուսաբանության ինստիտուտի տնօրեն Ժիրայր Վարդանյանն §Ա1+¦-ին տված հարցազրույցում ասել էր, որ իրենք բացի սկյուռիկների եւ թռչունների պահպանությունից բազմաթիվ այլ խնդիրներ ունեն, մասնավորապես` ոռոգման եւ այգու հսկողության հետ կապված:
Բնապահպանական տեսչության ստուգայցերի արդյունքում կազմված զեկույցում տեղ է գտել հետեւյալ առաջարկը.

§Առաջարկում ենք դիմել ՀՀ Գիտությունների ակադեմիային եւ ՀՀ կառավարությանը` բուսաբանական այգում պատշաճ հսկողություն իրականացնելու համար միջոցներ տրամադրելու¦:
Նշենք, որ այգին հսկում են ընդամենը 2 պահակ:
Նրանք ֆիզիկապես ի վիճակի չեն հսկել 80-85 հա տարածք, այդ պատճառով մենք առաջարկել ենք օժանդակել կազմակերպելու այգու հսկողությունը¦,- ասում է բնապահպանական պետական տեսչության Երեւանի տարածքային բաժնի պետի տեղակալ Արման Ալոյանը:
Ի դեպ, բնապահպանության նախարարը հանձնարարել է տեսչության պետին պարբերաբար ստուգել եւ զեկուցել այգու վիճակի մասին: §Այնպես որ մենք շաբաթը մեկ-երկու անգամ այցելություններ ենք կատարելու այգի նաեւ առանց տնօրինության իմացության եւ ստուգելու ենք¦,- ասում է Արման Ալոյանը:

Комментариев нет:
Отправить комментарий