четверг, 28 мая 2009 г.

Այսօր ժամը 11:00-ից բնապահպան հեծանվորդների խումբը տոնի առթիվ խորհրդանշական հեծանվաերթ կկազմակերպի, որը կմեկնարկի Երևանի Լենինգրադյան փողոցից: Նրանք որոշել են իրենց «անդառնալի հեծանվային հետքը թողնել Երևանի փողոցների վրա»:
Երևանի հեծանվային երթևեկության սկիզբն ազդարարելու համար նրանք այսօր Լենինգրանդյան փողոցի վրա կպատկերեն հեծանվային երթևեկության առաջին խորհրդանիշը: Այնուհետև եռագույններով զարդարված հեծանվաերթով կշրջեն մայրաքաղաքի կենտրոնական փողոցներում:
Բնապահպան հեծանվորդների խմբի կարգախոսներն են` «Ծխից ազատ Հայաստան», «Ճգնաժամից անկախ Հայաստան»:

Комментариев нет: