Հայաստանն ու հայ ժողովուրդը դարեր շարունակ ձգտում են մերձենալ եվրոպական արժեքներին և մաս կազմել եվրոպական ընտանիքին:
Եվրոպայի օրը մենք ցանկանում ենք հիշեցնել, որ այս երկրները երբեք չէին կարողանա հասնել նման մշակութային զարգացման ու սոցիալական բարեկեցության, առանց բնության ու մարդկային օրենքների նկատմամբ հարգանքի:
Այսօր բնության և շրջակա միջավայրի պաշտպանության հարցերում Եվրոպան առաջատարներից է աշխարհում, պայքարում է համաշխարհային տաքացումը կանխելու համար, և բնապահպանական նորմերի նկատմամբ հարգանքն ու դրանց պահպանումը յուրաքանչյուր ոլորտի գործունեության պարտադիր նախապայմանն են:
Որտեղ էլ ապրենք, պիտի գիտակցենք, որ մասն ենք երկիր մոլորակի. բնությունը, օդը, ջուրը, հողը, սահմաններ չեն ճանաչում:
Զգանք մեզ այս ամբողջության լիարժեք մասնիկը, անսահման սիրով ու հարգանքով հոգ տանենք մեզ շրջապատող, մեզ կյանք տվող բնության նկատմամբ:
среда, 6 мая 2009 г.
Автор: bnamard на 20:43
Подписаться на:
Комментарии к сообщению (Atom)
Комментариев нет:
Отправить комментарий