Տղաներ ,եթե մոռացել եք Ձեր գրած աշխատանքային պլանը,խորհուրդ կտայի մի լավվ~~ սկզբից մինչև վերջ ընթերցել :
Անգամ ԷյՍիՓի-ի աշխատանքային ծրագրում է արձանագրված, որ Թեղուտի անտառում կան 55 տեսակի կենդանիներ, որոնցից 3-ը գրանցված են Միջազգային, իսկ 16-ը Հայաստանի Կարմիր գրքերում:
Նշված նաև է թռչունների մասին, որոնցից 7-ը գրանցված են Հայաստանի Կարմիր գրքում:
Իսկ հիմա միքիչ արժեզրկված հողերի վաճառքից ու թե ինչպես են ստիպում գյուղացուն զոհաբերվել acp-ականներին:
<<Մեկ քառակուսի հողի դիմաց, որը մեզ այսօր սնում է, պահում ու եկամուտ ապահովում, տալիս են 38-60 դրամ: Այդ գումարով մենք հետագայում ոչ կկարողանանք ուրիշ հող առնել, ոչ էլ տեղափոխվել այլ բնակավայր>>,- ասում է Շնողի բնակիչ Գեղամ Ղումաշյանը:
Նրա ասելով` գյուղում հողերը վաճառել են միայն նրանք, ովքեր հանքում աշխատանք ունեն, ում, աշխատանքը կորցնելու սպառնալիքով, ստիպել են վաճառել սեփական հողերը: Աշխատանքային նախագծում նշված է, որ 1քմ անտառային տարածքը գնահատված է 0,8 դրամ:
Ճակատագրական Փաստեր` acp-ի անցյալից
(2006թ.)Ալավերդու ծննդատան գլխավոր բժիշկ Ամալյա Ազատյանն ասում էր, որ գրանցվել են աննախադեպ մեծ թվով հազվադեպ հանդիպող արատներ` հիդրոցեֆալիա, անենցեֆալիա, <<երկգլխանի>> պտուղ: 1992 թվականին, երբ կոմբինատը չէր աշխատում, Ալավերդիում արատավոր ծնունդներ չեն գրանցվել: Առողջապահության նախարարության տվյալների համաձայն` 2001 թվականին` պղնձամոլիբդենային կոմբինատը վերագործարկելուց 5 տարի անց, գրանցվել է բնածին շեղումների, զարգացման արատների, դեֆորմացիաների և քրոմոսոմային խանգարումների 28 դեպք, իսկ 2004-ին այդ թիվն աճել է գրեթե չորս անգամ` հասնելով 107-ի: 8.
Հեքիաթներից լավ բաներ են սովորում, իսկ թե ինչ կարելի է սովորել acp-ի նախագծից դատե'ք ինքներդ:
Շնող գետի 3 վտակների ոչնչացման համար տնտեսական վնասի վճարի չափը Աշխատանքային նախագծում սահմանված է 175 000 դրամ :
Комментариев нет:
Отправить комментарий