среда, 13 мая 2009 г.


Վաղը մայիսի 14-ին, ժամը 13:00 ~Հրավիրում ենք ՎՏԲ - ի /Հ.Հրապարակ մետրո/ դիմաց բոլոր նրանց, ովքեր չեն հոգնում ու կույր հավատով են զինված գեղեցիկը պահպանելու, գերագույնի արտահայտումները ճանաչելու հանդեպ:

Մի տրամաբանեք, այլ հավատացեք, մի մտածեք, այլ եկեք միասին գործենք:

Միասնական սիրով կարող ենք....ամենինչ կարող ենք...

Բաժանելու ենք հետևյալ տեղեկատվական թերթիկները`
Թեղուտի հանքավայրը շահագործող ACP ընկերությունը գրանցված է Լիխտենշտեյնում, կազմում է “Vallex Group” ընկերության մի մասը, որը թունավոր անապատի է վերածել Ալավերդի քաղաքը: Այս իմաստով, վերոնշյալ ընկերությունը վտանգում է մեր ազգային անվտանգությանը և մեր պետության համար անվստահելի գործընկեր է:
Եթե ՎՏԲ-ն ֆինանսավորի Թեղուտի հանքավայրի շահագործման աղետաբեր ծրագիրը`

ԵԿԵ'Ք ՄԻԱՍԻՆ ԲՈՅԿՈՏԵՔ ՎՏԲ-ՀԱՅԱՍՏԱՆ (ՆԱԽԿԻՆ ՀԱՅԽՆԱՅԲԱՆԿ)ԲԱՆԿԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ
Մասնավորապես կարելի է անել հետևյալը`

1. փակել ՎՏԲ - Հայաստան բանկում ունեցած Ձեր բոլոր հաշիվները,


2. չկատարել որևէ գործարք, դրամական փոխանցում ՎՏԲ Հայաստանբանկի միջոցով,


3. չկատարել կոմունալ և/կամ որևէ այլ վճարում ՎՏԲ-Հայաստան (նախկինՀայխնայբանկ) բանկում:

Պահանջե'նք դադարեցնել Թեղուտի հանքավայրի շահագործման ֆինանսավորմանն ուղղված բոլոր գործընթացները: Հանցագործությունները տեղի են ունենում մեր լուռ համաձայնությամբ: Լռությունը համաձայնություն է:
Մտածենք Կանա~չ http://teghut.am/

Комментариев нет: