суббота, 23 мая 2009 г.

«ԲԶԵԶՆԵՐՆ» ԱՅՍՕՐ ՀՆԱՐԱՎՈՐ Է ԱՅՑԵԼԵՆ JETHRO TULL-Ի ՍԻՐԱՀԱՐՆԵՐԻՆ

Մի քանի օր է` Թեղուտի անտառների պաշտպանության խումբը Երևանում ստորագրություններ է հավաքում` ի պաշտպանություն Թեղուտի անտառի: Ինչպես Panorama.am-ին տեղեկացրեց խմբի անդամ Մարիամ Սուխուդյանը, այս պահի դրությամբ հավաքվել է 2000 ստորագրություն: Նկատենք, որ խմբի ակտիվիստները մայիսի 20-ից սկսած ամեն օր ժամը 19:00-ից բզեզի հագուստներով շրջում են քաղաքի ամենաբանուկ հատվածներում և ստորագրություններ հավաքում: Այսօր ևս Կոմիտասի արձանի մոտ ժամը 19:00-ից նրանք կշարունակեն ստորագրություններ հավաքելու ակցիան: Ըստ Սուխուդյանի, հնարավոր է այսօր շատ ստորագրություններ հավաքելու համար ուղևորվեն Կ. Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիր, որտեղ տեղի է ունենալու բրիտանական հեղինակավոր Jethro Tull ռոք խմբի համերգը: «Այնտեղ բազմությունը շատ կլինի և հույս ունենք շատ ստորագրություններ կհավաքենք», -հավելեց Մ. Սուխուդյանը: Ըստ խմբի տարածած հաղորդագրության, ստորագրված նամակ-պահանջագիրը ուղարկվելու է ՀՀ Նախագահին, Վարչապետին և Ազգային ժողովի նախագահին` «որպես ՀՀ քաղաքացիաների բողոք` Թեղուտում պղնձամոլիբդենային հանքի շահագործման ծրագրի կապակցությամբ»: Ըստ աղբյուրի, Թեղուտի շահագործմամբ 175 մլն խոր մ ծավալ ունեցող հսկա պոչամբար է կառուցվելու, որն աննախադեպ է Հայաստանի համար և անմիջական ազդեցություն կունենա առանց այն էլ աղտոտված Դեբեդ գետի վրա
http://www.panorama.am/am/society/2009/05/22/action/

1 комментарий:

kukushka комментирует...

hetaqrqir er, lav er dzevakerpum tvac...nman kendani nyuter shat en pakasum ....