Ս.թ. մայիսի 21-ին Հայաստանի շուրջ 30 հասարակական կազմակերպություններ նամակ հղեցին Մոսկվայում ՎՏԲ բանկի ղեկավարությանը` խնդրելով ձեռնպահ մնալ Թեղուտի պլղնձա-մոլիբդենային հանքավայրի կործանարար ծրագիրը ֆինանսավորելուց գոնե մինչև ծրագրի` միջազգային փորձագետների անկախ գնահատականը, ինչի կազմակերպումը ՀՀ վարչապետի կողմից հանձնարարվել է ՀՀ բնապահպանության նախարարությանը, սակայն դեռևս չի իրականացվել:
Հայաստանի հասարակական կազմակերպությունների դիմումը մնաց անպատասխան, իսկ այս ժամանակահատվածում ՎՏԲ-Հայաստանի ղեկավարությունը հայտարարեց, որ ինքը կարող է շուտով ուրախալի լուր ունենալ Հայաստանի համար, այն է` Թեղուտի ֆինանսավորումը:
Թեղուտի պաշտպանության շարժումը շարունակում է պայքարը
հանուն Հայաստանի ժողովրդի սեփականություն հանդիսացող`
ընդերքի ռեսուրսների բանական օգտագործման և Լոռվա բնաշխարհի պահպանության:
ՄԵՆՔ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆՔ
դադարեցնել Թեղուտի հանքավայրի շահագործման ֆինանսավորմանն ուղղված բոլոր գործընթացները
մինչև շրջակա միջավայրի վրա ազդեցության անաչառ և պրոֆեսիոնալ գնահատումը միջազգային փորձագետների կողմից:
Մայիսի 5-ին, ժամը 13:00-ին
Մետրոպոլիտենի §Հանրապետության հրապարակ¦ կայարանին հարող`
ՎՏԲ-Հայաստանի գրասենյակի առջև տեղի կունենա բողոքի ցույց
ընդդեմ Թեղուտի անտառների ոչնչացման:
________________________________
Թեղուտի պաշտպանության շարժում
(093) 080485 ● teghut2009@gmail.com ● www.bigfamily.am/eco
Комментариев нет:
Отправить комментарий