четверг, 21 мая 2009 г.

ՀԱՆՈՒՆ ԹԵՂՈՒՏԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ


Ամեն օր սկսած մայիսի 20-ից ժամը 19:00-20:00-21:00 ընկած ժամանակահատվածում, Թեղուտի պաշտպանության խումբը ստորագրություններ է հավաքում հանուն անտառի պաշտպանության: Սկիզբը կմեկնարկի Կոմիտասի արձանի մոտից (կոնսերվատորիայի հարևանությամբ) այնուհետև կշարժվենք քաղաքի ամենատարբեր մարդաշատ ուղղություններով:



Ստորագրված նամակ-պահանջագիրը ուղարկվելու է ՀՀ Նախագահին, Վարչապետին և ԱԺ նախագահին` որպես ՀՀ քաղաքացիաների բողոք` Թեղուտում պղնձամոլիբդենային հանքի շահագործման ծրագրի կապակցությամբ:



Մեզ կճանաչեք թիթեռների, բզեզների, զատիկների, ծաղիկների կերպարանքով:


Հրավիրում ենք բոլոր նրանց, ովքեր բնությունը մարդուց չեն առանձնացնում, սիրում են թարմ օդ, մաքուր ջուր:

Ծնվել են արժանավայել ապրելու, և ոչ թե մեռնելու համար, հարգում են կյանքը և պատրաստ են պայքարել հանուն լինելիության:

Միացե°ք ստորագրահավաքին, տվե°ք Ձեր ձայնը անտառի, մեր երեխաների, պետության, մոլորակի, կյանքի համար:


Անտառը Լուռ է ... նրան ՁԵՐ Ձայներն են հարկավոր:



Թեղուտի հանքավայրի շահագործումը հսկայական բացասական ազդեցություն կունենա Հայաստանի բնության, մարդկանց կյանքի և առողջության, ինչպես նաև երկրի կայուն զարգացման վրա: Այս հանքավայրի ներկայիս շահագործումն արդարացված չէ ո°չ բնապահպանական, ո°չ սոցիալական և ո°չ էլ նույնիսկ տնտեսական տեսանկյունից: Թեղուտի հանքավայրի ներկայիս շահագործումը նշանակում է`

1. մեր երկրի պղնձի և մոլիբդենի ռազմավարական պաշարների գրեթե ամբողջությամբ սպառում` ոչինչ չթողնելով հետագա սերունդներին (մենք արդեն իսկ օգտագործում ենք Քաջարանի մոլիբդենի խոշորագույն հանքավայրը),
2. հանքավայրի հարուստ մետաղային պաշարներից միայն պղնձի ու մոլիբդենի օգտագործում և մնացած մետաղների կուտակում պոչամբարներում` որպես թափոն,
3. հանքավայրը նախատեսվում է շահագործել բաց եղանակով, ինչը նշանակում է մինչև 500 մլն. խոր.մ պոչանքների և դատարկ ապարների կուտակում, հարյուրավոր հեկտար անտառների իսպառ վերացում, հարակից հազարավոր հա անտառների գոյության վտանգում, տարածքի ջրային ռեժիմի խախտում, գետերի տեղափոխում, փոշու մեծածավալ արտանետումներ և այլն,
4. մոտ 175 մլն. խոր մ ծավալ ունեցող հսկա պոչամբարի կառուցում, որն աննախադեպ է Հայաստանի համար և անմիջական ազդեցություն կունենա առանց այն էլ աղտոտված Դեբեդ գետի վրա,
5. գյուղատնտեսությամբ զբաղվելու հնարավորության վերացում, ինչը նշանակում է հարյուրավոր ավանդական, էկոլոգիապես մաքուր աշխատատեղերի վերացում` դրանք փոխարինելով ցածր վարձատրվող և խիստ թունավոր հանքափոր բանվորական աշխատատեղերով և այլն
:
http://www.teghut.am/ teghut2009@gmail.com 093 080 485

Комментариев нет: