воскресенье, 24 мая 2009 г.

Ստորագրահավաք` ի պաշտպանություն Թեղուտի



Երեկ ուշ գիշերվա տվյալներով Թեղուտի հանքերի շահագործման դեմ ակցիայի շրջանակներում կազմակերպված ստորագրահավաքին ավելի քան 2 000 մարդ իր ստորգրություն է դրել` ի պաշտպանություն Թեղուտի:
«Ես չգիտեի, թե ինչի՞ համար են ստորագրություն ուզում, բայց հենց բացատրեցին, ես իսկույն ստորագրեցի»,- նշեց մոտ 50-ամյա մի կին:
Թեղուտի պաշտպանության խմբի անդամ, ակցիայի կազմակերպիչներից Մարիամ Սուխուդյանը նշեց, որ սկզբում ոստիկանները համայնքներում փորձում էին կանխել ստորագրահավաքը, սակայն, բացատրություն ստանալուց հետո, իրենք էլ ստորագրեցին:
«Սրանով ուզում ենք ցույց տալ, որ ժողովուրդը դեմ է այս նախագծին: Մեր առաքելությունն է` «քեզնից ինչ գնում է, արա»: Միևնույն ժամանակ ոչնիչ չի կարող կորել, ամեն ինչ գնում է, հավաքվում մի տեղ ու նոր մի բանի սկիզբ դառնում: Եթե չհավատանք, մեր երկիրը կարող են վաճառել, մենք չենք էլ իմանա այդ մասին», - ասաց Մ. Սուխուդյանը:
«Եվրոպական բանկը չֆինանսավորեց, քանի որ բանկերն էկոլոգիական աղետները, թմրաբիզնեսն ու նման կարգի գործարքները չեն ֆինանսավորում: Այժմ «ՎՏԲ»-ն, հավանաբար դրանից ելնելով, դեռ ֆինանսավորում չի կատարել», - նշեց Մ. Սուխուդյանը:
Նա նաև տեղեկացրեց, որ հայց են պատրաստում կառավարության որոշման դեմ և արդեն այս մասվա վերջին, հնարավոր է, որ այն կներկայացնեն դատարան:
«Եթե մեր դատական համակարգը ոչինչ չանի, Եվրադատարան կդիմենք, որովհետև, եթե մենք սա թույլ տանք, այն կդառնա նախադեպ», - վստահ է Մ. Սուխուդյանը:

Комментариев нет: