пятница, 20 февраля 2009 г.

Կառավարությունը 10 միլիոն դոլարին համարժեք դրամի չափով բյուջետային վարկ է տրամադրում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին



Հայաստանի կառավարության երեկվա նիստում որոշվեց 10 միլիոն դոլարին համարժեք դրամի չափով բյուջետային վարկ տրամադրել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին:ՙ
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը ամբողջ հզորությամբ աշխատելու է մոտակա երեք տարիների ընթացքում՚, - ասաց վարչապետ Տիգրան Սարգսյանը: - ՙ
Երկրորդ, 50 արբանյակային ձեռնարկություններ, որտեղ ներգրավված են 2 հազար աշխատող, նույնպես երաշխավորված են լինելու, որ պահպանելու են իրենց աշխատատեղերը:
Երրորդը, արտադրողականությունը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի առնվազն 30 տոկոսով ավելանալու է:
Կոմբինատի տնօրեն Մաքսիմ Հակոբյանը կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց. - ՙՏեսնում եք, պետությունը մեզ ձեռք է մեկնում՚:
Նա նշեց, որ միջազգային շուկայում պղնձի գները, իհարկե, ազդել են ձեռնարկության շահույթի ծավալների վրա. - ՙԵթե մենք պետք է մի քանի տասնյակ միլիոն դոլարների եկամուտ ունենայինք, շահույթ ունենայինք, այսօր, բնական է, մի քանի մատերի վրա պետք է հաշվել. այդքան շահույթ պետք է ունենանք՚:
Հարցին, թե ինչն է պատճառը, որ նույն պայմաններում շարունակում է աշխատել Քաջարանում գտնվող [Զանգեզուրի] կոմբինատը, փոխարենը գործազրկության պատճառ են հանդիսանում Կապանի եւ Ագարակի կոմբինատները, Հակոբյանը արձագանքեց.
- ՙԻրավունք չունեն չաշխատելու: 7-8 տարի առաջ այդ երկու ձեռնարկությունները մենք մեր աշխատակիցներով ենք վերականգնել եւ ապացուցել բոլորին, որ այս ձեռնարկությունները կարող են աշխատել՚:Կապանի քաղաքապետը, ի դեպ, օրերս հայտարարել էր, թե Կապանի կոմբինատի աշխատանքը դադարեցվելու է փետրվարի 19-ից: Կոմբինատի գլխավոր տնօրենը, ինչպես հայտնի դարձավ ՙԱզատություն՚ ռադիոկայանին, երեկ ուշ երեկոյան ՙինտերնետային կապով քննարկում էր ծավալելու Կանադայում գտնվող սեփականատերերի հետ՚: Արդյունքը հստակ կլինի այսօր:Ըստ ՙԱզատություն՚ ռադիոկայանի տեղեկությունների, շաբաթասկզին Հայաստան է ժամանել Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի սեփականատերը` հակաճգնաժամային ելքեր գտնելու, վարկ խնդրելու նպատակով:

1 комментарий:

Анонимный комментирует...

Hi, i think that i saw you visited my website so i came to “return the favor”.
I am attempting to find things to improve
my web site!I suppose its ok to use some of your ideas!

!

Feel free to visit my website online stopwatch for teachers.