ՈՒՇՈւզում եք կանխել Ջրհեղեղն ու Անապատացումը ?
Փոխարենը ստեղծել բնականին շատ մոտ գտնվող ոռոգման նոր համակարգեր, որն էլ իր հերթին կլավացնի փարթամ բուսականության աճը, բերրիությունը 3-4 անգամ:
Խնդրում եմ կարդացեք և արձագանքեք 85ամյա Մարտին Մակարյանի ազգանվեր , հայրենանպաստ մտքերին և մեզ ժառանգած գործողություններին:
Պահենք մեր հողերը մե’ր երկրում:
2002թ. Մշակված ՀՀ «Ջրային օրենսգրքի» նախագծում ոչ մի խոսք չկա մթնոլորտային տեղումներից առաջացած ջրերի օգտագործման մասին, այնինչ լեռնալանջերի և թեքությունների վրա եկած տեղումները կարելի է պահել լեռնալանջերի վրա, թույլ չտալ , որ առավել էռոզացված տարածքի հողը ներառվի մակերեսային հոսքին և հեղեղների ձևով դուրս գա հանրապետության սահմաններից, որով էլ կկանխվեն հողի էռոզիան, ջրհեղեղն ու անապատացումը:
Բանը նրանում է, որ ալպյան արոտները, անտառը, որն ունի մեռյալ ծածկոց, հարթավայրերը, մարգագետինը հեղեղաջրեր չեն առաջացնում: Միայն առավել էռոզացված տարածքի հողը, որի բուսածածկը քայքայված է , նոսրացած կամ բացակայում է , տեղումներից առաջացած մակերեսային հոսք է առաջացնում, որը կազմում է եկած տեղումների մոտ 50տոկոսը:
Դա նշանակում է , որ տարեկան 500մմ տեղումների գոտում գտնվող առավել էռոզացված հողերի յուրաքանչյուր հեկտարից հեռանում է 250 մ ³ ջուր:
Վերջինս կազմում է մի շարք մշակաբույսերի տարեկան ոռոգման նորմայի չափը:
Կանխելով այդ ջրերի հեռացումը էռոզացված լեռնալանջերից, ջրերը պահելով տեղում կստեղծվեն ոռոգմանը մոտ պայմաններ, որի հետևանքով այս հողերի բերրիությունը կբարձրանա 3-4 անգամ և փարթամ բուսականություն կաճի, որն ի վերջո կվերածվի հողի: Ստացվում է որ այն ջրերը, որոնք հեռացնում էին լեռնալանջերի հողը հանրապետությունից, լեռնալանջերի վրա պահելով հող կստեղծեն:
Դեռևս 2004թ և դրանից էլ շատ տարիներ առաջ դիմել եմ բազմաթիվ պատկան կազմակերպությունների ` Գյուղատնտեսության և Բնության պահպանության նախարարություններին, Ջրային տնտեսության պետական կոմիտեին, Ազգային ժողովին, նույնիսկ հանրապետության վարչապետին և նախագահին: Չնայած կան վերոհիշյալ կազմակերպությունների կարծիքները, սակայն մինչ օրս այս հրատապ խնդրի լուծումը հարկ եղած ընթացքը չի ստացել
Խնդրում եմ Ձեր միջամտությունը
Հարգանքներով և մեծ սպասումներով
Մարտին Ղուկաղի Մակարյան
Երևան 33 ,Բակունցի փ., տ.16
Հեռախոսահամար 26 79 52
1 комментарий:
Hi there, its pleasant paragraph concerning media print, we all be aware of media is a wonderful source of data.
Stop by my blog: onlines stopwatch.
Отправить комментарий