воскресенье, 8 февраля 2009 г.

ԿԵՆԴԱՆԻՆՆԵՐԻՆ ՍՊԱՆՈՒՄ Է ՀԵՆՑ ԱՆՏԱՌԱՊԱՀԸ / VIDEO /

Արձակված 14 փամփուշտ անտառապահի կողմից եւ Խոսրովի արգելոցի վարազը կյանքից զրկվում է:

Ականատեսի փոխանցմամբ վերջերս ինքը ընկերների հետ Խոսրովի արգելոցում է եղել` արշավի նպատակով: Հետդարձի ճանապարհին խումբը անտառապահին է այցելում:

§Այդ պահին տնակ մտավ մեկը եւ ասաց. խոզը, խոզը Մինչ այդ մենք նկատել էինք, որ այս նույն երիտասարդը, տնակի շեմին նստած հեռադիտակով անընդհատ նայում էր: Անտառապահը վերցրեց զենքը ու 14 կրակոցով, իրար հետեւից ու սպանեց վարազին:

Մենք փորձեցինք խոչընդոտել աղերսներով, խնդրելով ...բայց ... չստացվեց, մեզ բանի տեղ չդրեց .... ¦,- §Ա1+¦-ին փոխանցեցին դեպքի ականատեսները, որոնք §Թեղուտի¦ պաշտպանության հասարակական խմբից են:

§Հակառակը, անտառապահը զարմացավ, որ մեզնից մեկը հուզվել էր ... երեւի իր համար տարօրինակ է, որ նման տեսարանները կարող են մարդուն հուզել ...¦, - ասում է ականատեսը:

Ականատեսների պատմելով Խոսրովի արգելոցի Կաքավաբերդի տարածքի Գոռ անունով անտառապետը բացատրել է իրենց իր արարքի պատճառը. §Ախմախ կենդանի է, վերացնում է կաղնիները¦:

Արշավորդները ոչ միայն մտադիր չեն լռել, այլեւ Ա1+ին տրամադրեցին իրենց նկարահանումները:

Երիտասարդները պատմում են, որ իրենց հեռանալուց հետո, անտառապահը եւ իր ընկերները հետապնդել են նրանց եւ պահանջել ջնջել տեասգրվածը. §Նման պահանջով արդեն Երեւանում մեզ նաեւ զանգահարեց` §Արեւորդի¦ բնապահպանական կազմակերպության նախկին մի աշխատակից¦:

Այլ ականատեսներ պատմել են, որ վարազին սպանելուց մի քանի ժամ հետո Խոսրովի անտառում հայտնվել են §Ջիփ¦ տեսակի ավտոմեքենայով մի քանի երիտասարդներ:

§Չենք կարող ասել, թե վարազը տեղում են կերել, թե գնել, բայց մեր ընկերները մեզ պատմեցին, որ §Ջիփը¦ հայտնվել է մեր հեռանլուց հետո:

Մենք` 2 արշավորդներս ավելի շուտ եկանք Երեւան, քան մեր ընկերները: Խոսրովի արգելոց էինք գնացել հունվարի 20-ին եւ մի քանի օր քարանձավում գիշերել: Ամեն գիշեր մենք կրակոցներ էինք լսում, նաեւ արյան հետքեր ենք տեսել¦,- պատմեցին երիտասարդ բնապահպանները:
http://a1plus.am/am/?page=issue&iid=68999

1 комментарий:

Анонимный комментирует...

It's appropriate time to make a few plans for the longer term and it is time to be happy. I've read this submit and if I may I want
to counsel you few interesting issues or suggestions.
Maybe you could write next articles relating to this article.
I wish to learn even more issues approximately it!


Here is my homepage - online online stopwatch.