«Տեքստիլի բնագավառում մենք հանդիպում ենք ունեցել թեթեւ արդյունաբերության ոլորտի մասնավոր հատվածի ներկայացուցիչների հետ, եւ այժմ համատեղ մշակում ենք ծրագրեր, որոնք պետք է նպաստեն տեքստիլի բնագավառում ՀՀ-ի որոշակի դիրք զբաղեցնելուն։
Ընդհանուր առմամբ, այս բնագավառում մրցակցությունը աշխարհում գտնվում է չափազանց բարձր մակարդակի վրա` խիստ մրցակցություն կա, եւ ամեն երկիր փորձում է իր հարաբերական առավելությունը բացահայտել։
Մենք այսօր ունենք «ՎԿՍ Արմենիա» ընկերություն, որը միջազգային ասպարեզում մեծ փորձ ունենալով, ունի առավելություն այլ ընկերությունների համեմատ։ Եթե այս ծրագիրը հաջողություն ունենա Հայաստանում ու ստեղծվի շուրջ 10 հազար աշխատատեղ, ապա դուք տեսնում եք, որ, ըստ էության, հանքահումքային արդյունաբերության համեմատ, այստեղ զբաղվածների թիվը երկու անգամ ավելի կարող է լինել ՀՀ-ում։
Եթե մեր խոշորագույն հինգ ձեռնարկությունները հանքահումքային արդյունաբերությունում այսօր ունեն 6 հազար աշխատող, ապա միայն այս ծրագրի իրականացումը մինչեւ 10 հազար աշխատատեղ է ստեղծելու ՀՀ-ում, ինչը բավականին լուրջ խնդիր է մեզ համար։
Այսօրվա որոշումով, մենք, ըստ էության, հնարավորություն ենք ստեղծում «ՎԿՍ Արմենիա»-ի համար, որպեսզի նա արդյունավետ ձեւով իրականացնի իր ծրագրերը ՀՀ-ում
воскресенье, 15 февраля 2009 г.
Կարեւորելով այս որոշման ընդունումը, վարչապետն ընդգծել է.
Автор: bnamard на 09:58
Подписаться на:
Комментарии к сообщению (Atom)
1 комментарий:
Hello! I know this is somewhat off topic but I was wondering which blog platform are you using
for this website? I'm getting sick and tired of Wordpress because I've had problems
with hackers and I'm looking at alternatives for another platform. I would be awesome if you could point me in the direction of a good platform.
Feel free to surf to my webpage - online stopwatch download.
Отправить комментарий