вторник, 10 февраля 2009 г.

Պատժվել է արգելոցի աշխատակիցը (անտառապահը)

Փետրվարի 6-ին §Հայլուր¦ լրատվական ծրագիրը հաղորդել էր §Խոսրովի անտառ¦ պետական արգելոցում տեղի ունեցած ապօրինի որսի մասին: Հաջորդը օրը բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն այդ փաստի վերաբերյալ:

Ոլորտի պատասխանատուներին տրվել են հանձնարարականներ` պարզելու համար տեղի ունեցածի մանրամասները:

Փետրվարի 9-ին §Խոսրովի անտառ¦ պետական արգելոց ՊՈԱԿ-ի տնօրենի հրամանով նույն արգելոցի Կաքավաբերդի տեղամասի պետ Գոռ Հովհաննիսյանն ազատվել է աշխատանքից պաշտոնական դիրքի չարաշահման և պետական արգելոցի ռեժիմի կոպիտ խախտում թույլ տալու, առանց պատշած թույլտվության ?? արգելոցում վայրի խոզ սպանելու համար:

Միաժամանակ բնապահպանական տեսչության կողմից հաշվարկվել է կենդանական աշխարհին պատճառված վնասի հատուցում 1 մլն դրամ գումարի չափով, որը վերականգնելու է Գոռ Հովհաննիսյանը:

Բնապահպանական տեսչությունը գործի վերաբերյալ նյութերը ուղարկել է Արարատի մարզային դատախազություն` հետագա ընթացք տալու համար:

Նշված օրինախախտման դեմ համապատասխան միջոցառումներ չիրականացելու, արգելոցի ղեկավարությանը ժամանակին չտեղեկացնելու համար արգելոցի Կաքավաբերդի տեղամասի 4 աշխատակիցների հայտարարվել է խիստ նկատողություն, մեկ աշխատակցի` նկատողություն:

Բնապահպանության նախարարի հանձնարարականով ՀՀ տարածքում, հատկապես բնության հատուկ պահպանվող տարածքներում ուժեղացվելու է վերահսկողությունը ապօրինի որսի նկատմամբ:

ՀՀ ԲՆ մամուլի ծառայություն

1 комментарий:

Анонимный комментирует...

This website certainly has all of the info I needed about this subject and didn't know who to ask.

Look at my website; online stopwatch interval.