суббота, 14 февраля 2009 г.

Թեղուտ. ազգի անվտանգությունն ու հարստությունը փոխարինվում է ագահ §ընտրյալների¦ գերշահույթով


§Տեսակետ-ՄԻԺԻ¦ քառամսյա հանդեսի 26-րդ համարից (սեպտեմբեր 2008): §Տեսակետ-ՄԻԺԻ¦-ն Մարդու իրավունքների և ժողովրդավարության ինստիտուտ (ՄԻԺԻ) հայաստանյան ոչ կառավարական կազմակերպության պաշտոնական պարբերականն է: www.idhr.am

§Կար-չկար մի անտառ կար, անունը` Թեղուտ: Էս Թեղուտը աշխարհի ամենասիրուն, ամենախաղաղ ու բարի անտառն էր: Էս անտառը շատ-շատ տարբեր բնակիչներ ուներ. համ բարձր ու մեծ ծառեր կային, համ փոքրիկ, գունավոր թուփիկներ, համ պայծառ ու ժպտուն ծաղիկներ… Էսպես համերաշխ ու ուրախ ապրում էին… Մի օր էլ սև ամպեր են հավաքվում Թեղուտի վրա, կայծակ է զարկում ու լուր է հասնում, թե հարևան սարերից մեծ հրեշներ են գալիս` ավերելու անտառը¦:1
Երկու տարուց ավելի շարունակվող քննարկումներից հետո, գոյություն ունեցող հակասությունները, բնապահպանների, հասարակական կազմակերպությունների ու տարբեր մասնագետների ահազանգերը հաշվի չառնելով` ՀՀ կառավարությունը 2007թ. նոյեմբերի 1-ին որոշում ընդունեց Լոռու մարզի Թեղուտի պղինձա-մոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագրի իրականացման համարª հողերի նպատակային նշանակությունը փոխելու և հողամասեր տրամադրելու մասին` հանքավայրի շահագործման իրավունքը հանձնելով §Վալլեքս գրուպ¦-ի կազմում ընդգրկված §Էյ-Սի-Փի¦ (ACP-Armenian Copper Program) ընկերությանը:

Թեղուտում պղնձամոլիբդենային հանքավայրի առկայության մասին հայտնի է եղել դեռևս Խորհրդային Միության տարիներին, սակայն հանքավայրի շահագործումն այն ժամանակ տարբեր պատճառներով նպատակահարմար չի համարվել: 21-րդ դարում համաշխարհային շուկայում պղնձի գնի կտրուկ աճը փոխեց ներդրողների վերաբերմունքը Հայաստանի` անցյալում փոքր ու ոչ շահութաբեր համարվող հանքավայրերի, այդ թվում Թեղուտի հանքավայրի նկատմամբ: Տեղական և օտարերկրյա ներդրողների համար Հայաստանի հանքավայրերի շահագործումը գրավիչ է դարձել ոչ միայն պղնձի շուկայական գները հաշվի առնելով, այլև բնական պաշարների ու ընդերքի օգտագործման հարցում ՀՀ կառավարության բացարձակ միակողմանի ու խիստ անհեռատես մոտեցման պատճառով: ՀՀ կառավարության դիրքորոշումն այս հարցում ավելի քան հստակ է. ի պատասխան Ազգային Ժողովի պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հարցումների Թեղուտի հանքավայրի շահագործման առնչությամբª ս.թ. հունիսի 10-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարի նամակն ուղղակիորեն հաստատում է, որ բացարձակ առաջնահերթություն է տրվում §գործարար միջավայրի խթանմանը¦ և կառավարությունը նպատակահարմար չի գտնում պետության կողմից պայմանների պարտադրումը §ներդրողներին սահմանափակելու¦ համար: Գործնականում սա նշանակում է, որ յուրաքանչյուր ոք, ով քիչ թե շատ խոշորածավալ ներդրում է կատարում Հայաստանում, §իրավունք է գնում¦ անել ինչ ուզում է` ավերել մեր բնությունը, շահագործել մեր աշխատավորներին, թունավորել ու հիվանդացնել մեր բնակչությանը, արդյունքում` ոչ շատ հեռու ապագայում` 50-100 տարվա ընթացքում, կյանքի համար բացարձակ անպիտան ու վտանգավոր դարձնել մեր հայրենիքըª Հայաստանը:

Թեղուտի հանքավայրի շահագործման հիմնական արդարացումը շուրջ 1400 աշխատատեղերի ստեղծումն է և տարեկան 6-7 միլիոն դոլարի հասնող մուտքերը պետական բյուջե, որոնք պիտի խթանեն տնտեսական զարգացումը: Ակնկալվող այս օգուտների հետ անհամեմատելի են այն վնասները և ողբերգական հետևանքները, որ հանքավայրի շահագործման արդյունքում կրելու են Հայաստանը և հայ ժողովուրդը:

Հիմնական վնասներից մի քանիսը.


§Էյ-Սի-Փի¦-ի ներկայացրած ծրագրով ոչնչանալու է 357,16 հեկտար անտառ, այնինչ բնապահպանները պնդում են, որ հանքի, պոչամբարի կառուցման, ճանապարհի ու այլ ենթակառուցվածքների շինարարության արդյունքում տուժելու է 1000-2000 հա անտառ: Վնասի իրական չափերն այսօր ստույգ հաշվարկել հնարավոր չէ, քանի որ վերանալու են ոչ միայն լեռնալանջերի տվյալ մասում հատված անտառները, այլ էկոհամակարգի ոչնչացման և միկրոկլիմայի փոփոխության պատճառով ոչնչանալու են նաև լեռների ավելի բարձրադիր շրջաններում գտնվող անտառային հատվածները: Հատվելու է 170833 ծառ, որոնցից 55000-ըª հազվագյուտ ծառեր, իսկ 45000-ը` արժեքավոր: Անտառում բնակվում են նաև Կարմիր գրքում գրանցված կենդանիներ, որոնք բնականաբար ոչնչանալու են իրենց էկոլոգիական միջավայրի վերացման հետ մեկտեղ: Այս վնասը ֆինանսական տույժերով փոխհատուցել հնարավոր չէ, և ոչ էլ ծառատունկերն են ի վիճակի կարճ ժամանակում վերականգնել անտառի էկոհամակարգը: Հատումներն արդեն սկսվել են (այն էլ` ամենահազվագյուտ ու թանկարժեք ծառատեսակներից) և աշխատանքների առաջին տարում նախատեսվում է հատել շուրջ 30 հա անտառ: Ոմանք կարող են վիճել, որ Հայաստանում տարեկանª նշվածից շատ ավելի թվով ծառեր են հատվում, սակայն խնդիրն այն է, որ այս ծառահատումները տեղի են ունենալու ոչ թե ընտրովի, այլ ոչնչացվելու է մի ամբողջ էկոհամակարգ` իր բուսական ու կենդանական աշխարհով: Ըստ նախագծի, հանքարդյունաբերական թափոնները (մակաբացման ապարներ և պոչանք)` լցվելու են Շնող գետի` Կռունկ, Դուքանաձոր և Խառատաձոր վտակների հուները և կիրճերը: Դա կհանգեցնի այդ գետակների և դրանց էկոհամակարգերի ոչնչացմանը, ինչպես նաև տարածաշրջանի օդի, հողերի ու ջրերի աղտոտմանը ծանր մետաղներով, ինչը ժամանակին զուգահեռ կաճի` գլխավորապես պոչամբարի առկայության պատճառով: §Հայաստան. ֆինանսներ և էկոնոմիկա¦ պարբերականի 2008թ. հունվարի #1-ում լույս է տեսել երկրաբանական գիտությունների դոկտոր Հրաչյա Ավագյանի §ՀՀ Լոռու մարզի մետաղական օգտակար հանածոները. օգտագործման արդի վիճակը և արդյունավետության բարձրացման ուղիները¦ հոդվածը, որտեղ ի թիվս այլ խնդիրներիª հեղինակն անդրադառնում է Թեղուտի հանքավայրի շահագործմանն ու պոչամբարի ապահովությանը: Որպես բետոնիտների մասնագետ` նա նշում է, որ նախատեսվող կավե շերտով մեկուսացված հողային պատնեշը, որն իբր պիտի բացառի պոչամբարի անվտանգությունն ու պոչանքների դուրս ներթափանցումը, ի վիճակի չի լինելու դիմակայել բազմատոննայանոց պոչանքների կուտակմանը, որոնք ի վերջո լցվելու են ձորերն ու կիրճերը` ապականելով ու թունավորելով ողջ տարածքը: Հանքի շահագործման արդյունքում կխաթարվեն ջրագոյացման համակարգերը, կնվազի ջրի քանակը, ինչպես նաև կվատթարանա դրա որակը: Հնարավոր է ծանր մետաղների ներթափանցում ստորերկրյա ջրերի մեջ: Հայտնի է, որ ծանր մետաղների բարձր խտությունները հանգեցնում են սաղմնաթունավոր, մուտագեն, իմունային համակարգը վնասող, ժառանգական խաթարումների և այլաբնույթ հիվանդությունների: Թեղուտի հանքավայրի շահագործումը նախադեպ կդառնա Հայաստանում անտառային տարածքները հանքարդյունահանության նպատակով օգտագործելուն, ինչը կփոխի անտառների նկատմամբ վարվող պետական քաղաքականությունը: Հատնի է, որ անտառները ոչ միայն հսկայական քանակության թթվածին են արտադրում, այլև ոչնչացնում են մեծ քանակությամբ ախտածին մանրէներ` ապահովելով շրջակա բնակչության առողջությունը: Ինչ վերաբերվում է ստեղծվելիք աշխատատեղերին, ապա իրականում դրանք ժամանակավոր են (25 տարով), իսկ հանքավայրի շահագործման արդյունքում շրջակա միջավայրին հասցվող վնասներն աստիճանաբար կվերացնեն գոյություն ունեցող և մի քանի անգամ գերազանցող գյուղատնտեսական կայուն աշխատատեղերը: Դեռ ավելին, նշված 1400 աշխատատեղերի միայն շուրջ 10% է բաժին ընկնելու տեղի բնակչությանը` սպասարկման ու բանվորական, իսկ մյուս աշխատանքները պահանջում են բարձր մասնագիտական որակավորումներ, որոնք տեղի գյուղացիները, բնականաբար, չունեն: Ստանալով աղտոտված հողեր ու ջրեր, ենթարկվելով կլիմայի անբարենպաստ փոփոխություններին և զրկվելով անտառի բարիքներից օգտվելու հնարավորությունից, Շնող և Թեղուտ գյուղի բնակիչները որոշ ժամանակ անց ստիպված կլինեն լքել այս տարածքը, և գյուղերը կամայանան:
Այս ամենը ներկայացվել է, ս.թ. մայիսի 29-ին, ՀՀ Վարչապետի հետ Թեղուտի պաշտպանության շարժման ներկայացուցիչների ունեցած հանդիպման ժամանակ: Ի տես բոլորի (հանդիպման որոշ հատվածներ հեռարձակվեցին հեռուստատեսությամբ) Վարչապետն ընդունեց, որ Բնապահպանության նախարարությունն իրոք փորձաքննություն չի անցկացրել, և հայտարարեց, որ նոր փորձագիտական ուսումնասիրություն կանցկացվի` բնապահպանների համագործակցությամբ: Այնուամենայնիվ, անտառների հատումը չի դադարեցվել, և սա ինքնին շատ կասկածելի էª մանավանդ հաշվի առնելով, որ եթե իրականում փորձաքննություն անցկացվի ու պարզվի, որ §Էյ-Սի-Փի¦-ի ծրագրում ներկայացված հաշվարկները կեղծ էին, և ծրագիրը դադարեցվի, ապա կառավարությունը ստիպված է լինելու փոխհատուցել ընկերության կրած վնասները, իսկ բնության կրած վնասներն արդեն անվերականգնելի կլինեն:
Այնուամենայնիվ, ՀՀ կառավարությունն §աչքերը փակում է¦ այս բոլոր մահացու վտանգների վրա և շարունակում է §վստահել¦ §Վալլեքս գրուպ¦-ին ու §Էյ-Սի-Փի¦-ին: Ի±նչն է պատճառը նման §բարձր¦ հովանավորության, որ անգամ պրոֆեսիոնալ ու էթիկական բոլոր սկզբունքները խախտելով` §Էյ-Սի-Փի¦ ընկերության նախագահ Վ. Մեջլումյանըª ՀՀ նախագահի հրամանագրով ընդգրկված է ՀՀ ընդերքօգտագործման խորհրդատվական հանձնաժողովի կազմում, երբ ինքը Հայաստանում ընդերքօգտագործման ոլորտում շահագրգիռ անձ է հանդիսանում: Եվ ընդհանրապես, ինչո±ւ է ՀՀ կառավարությունը ևս մի գործարք կնքում §Էյ-Սի-Փի¦ ընկերության հետ, որը տասը տարի առաջ ՀՀ կառավարության հետ կնքած իր պայմանագիրը խախտելով` Ալավերդու պղնձաձուլական գործարանում չի ներմուծել ոչ մի ժամանակակից տեխնոլոգիա` թունավորելով շրջակա միջավայրը և շահագործելով բանվորներին միջնադարյան մակարդակի ձուլարաններում, միջինից ցածր աշխատավարձով, առանց որևէ փոխհատուցումների` առողջական և այլ վնասների համար:
Իսկ արդյունքո±ւմ… Հայաստանի կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանը, 2007թ. դեկտեմբերի 12-ին գրած իր` §Թեղուտի հանքավայրի շահագործումը հանրության դեմ ուղղված գործողություն է¦ հոդվածում (Հետք Online, ապրիլի 14, 2008թ., www.hetq.am), հղում կատարելով ArmeniaNow էլեկտրոնային շաբաթաթերթի 2006թ. ապրիլի թիվ N17 համարին (www.armenianow.am), բերում է ՀՀ առողջապահության նախարարության հետևյալ վիճակագրական տվյալները, որոնք հստակ արտացոլում են 2000թ-ին Ալավերդու գործարանի շահագործումից հետո սկսված խնդիրները: Եթե 1992թ-ից, երբ գործարանը չէր աշխատում, չի արձանագրվել ոչ մի արատավոր ծնունդի դեպք, ապա 2001թ-ին Ալավերդիում գրանցվել է բնածին շեղումով 28 դեպք, իսկ 2004թ-ինª այդ թիվն աճել է շուրջ հինգ անգամ` հասնելով 107-ի: Վերջին մեկ տարվա ընթացքում հայտնաբերվել է հիդրոցեֆալիա (երբ ուղեղի փոխարեն պտղի մոտ ջուր է` ուղեղի գերջրություն), անենցեֆալիա (գլխի դիմային մասը կա, իսկ ուղեղը չկա), ողնաշարի ճողվածք, երկու գլխանի պտուղ (գլխանման պարկ լցված ջրով) և այլ արատներ, որոնք կյանքի հետ անհամատեղելի են, ուստի հղիությունը դադարեցվում է արհեստական վիժումով: Նույն տեղում, Հակոբ Սանասարյանը նշում է, որ աճել է նաև չարորակ գոյացություններ ունեցող մարդկանց թիվը: Ալավերդու պոլիկլինիկայի տվյալների համաձայն, եթե 2002թ-ին գրանցվել է 360 դեպք, ապա 2003թ-ին 392 դեպք, իսկ 2004թ-ինª արդեն 411-ը: Նմանատիպ պատկեր է նաև շնչառական հիվանդությունների պարագայում: Այս ամենն այն դեպքում, երբ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության 2005թ. ապրիլի 1-ի տվյալներով Ալավերդի քաղաքի մշտական բնակչության թիվը կազմում է ընդամենը 16400 մարդ, իսկ շրջակա գյուղերի հետ միասին` 17000 մարդ:
Ամիսներ շարունակ ՀՀ կառավարությունը չէր կարողանում կամ խուսափում էր պատասխանել, թե ո±ւմ է ի վերջո պատկանում §Էյ-Սի-Փի¦-ն: Հայտնի է, որ ընկերության 19%-ը ռուսահայ գործարար Վալերի Մեջլումյանինն է, իսկ 81%-ի սեփականատերը Լիխտենշտեյնի իշխանությունում գրանցված §Վալլեքս գրուպ¦-ն է (Vallex F.M. Establishment): Վերջինիս սեփականատիրոջ մասին իրարամերժ ու կասկածելի տվյալներ են հնչում: Թեղուտի պաշտպանության շարժման ակտիվիստներից մեկի խոսքերով` սկզբում ՀՀ կառավարության ներկայացուցիչներն ուղղակի մերժել են պատասխանել այն հարցին, թե ում է պատկանում §Վալլեքս գրուպը¦, հետո սկսել են տարբեր անունների շուրջ լուրեր ու բամբասանքներ պտտվել, ի վերջո պաշտոնապես հայտարարել են, թե 81%-ի սեփականատերը նույնպես Վալերի Մեջլումյանն է: Նման պահվածքն ու տվյալներն առնվազն կասկածելի են թվում:
Թեղուտի պղնձի և մոլիբդենի հանքերի շահագործման մասին ՀՀ կառավարության որոշումները կայացվել են` հիմնվելով ՀՀ բնապահպանության նախարարության` §Էյ-Սի-Փի¦-ի կողմից Թեղուտի պղնձամոլիբդենային կոմբինատի նախագծին (§Աշխատանքային նախագիծ¦ և §Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում¦) տված դրական փորձաքննական եզրակացության վրա: Որոշումները (§Թեղուտի հանքավայրի ծրագրի իրականացման նպատակով հողերի նպատակային նշանակությունը փոխելու և հողամասեր տրամադրելու մասին¦ N1278-Ն և §Շնողի և Թեղուտի գյուղական համայնքների վարչական սահմաններում որոշ տարածքներում բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելու և հողերի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին¦ N1279-Ն) խախտում են Հայաստանի Հանրապետության օրենքների և միջազգային կոնվենցիաների 77 դրույթներ, այդ թվում ՀՀ Սահմանադրության հոդվածներ: ՀՀ բնապահպանության նախարարությունը փորձագիտական ուսումնասիրություն չի անցկացրել: Ավելին, ինչպես հավաստիացնում են բնապահպանական կազմակերպություններն ու մասնագետները` Թեղուտի պղնձամոլիբդենային կոմբինատի նախագիծը կազմված է մի շարք թերություններով և սխալ հաշվարկներով: Խիստ նվազեցված հաշվարկներով է կատարվել բնությանն ու կենդանական աշխարհին հասցվելիք վնասի գնահատումը: Նախագծում հանքաքարի, մակաբացման ապարների, արտադրական ու կենցաղային թափոնների, ծախսվելիք ջրի, վառելիքի, կորզվելիք մետաղների ծավալները հաշվարկված են 25 տարվա համար, մինչդեռ հողերին, ջրային համակարգերին, բուսական ու կենդանական աշխարհին հասցվելիք վնասները ներկայացված են միայն հանքարդյունահանման առաջին փուլի` 8 տարվա համար և այն էլ` խիստ թերի հաշվարկներով: Ինչպես նշում են Թեղուտի պաշտպանության գործում ներգրավված հասարակական կազմակերպությունները, առանց փորձագիտական ուսումնասիրություն կատարելու, Թեղուտի պղնձամոլիբդենային կոմբինատի նախագծին դրական եզրակացություն տալով` նախարարությունը չի կատարել ՀՀ օրենսդրությամբ սահմանված իր պարտականությունները, ներառյալ` §Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին¦ ՀՀ օրենքի 3-րդ հոդվածով սահմանված պահանջները (մասնավորապես` վերլուծել նախատեսվող գործունեության և դրա այլընտրանքային սահմանափակումները, գնահատել շրջակա միջավայրի վրա ազդեցությունն ու վտանգավորության աստիճանը, ստուգել հետևանքների վերլուծման ամբողջականությունը և ստուգությունը, հետևանքների կանխարգելման, վերացման կամ նվազեցման համար նախատեսված միջոցառումների բավարարությունը ինչպես շահագործման և իրականացման գործընթացում, այնպես էլ արտակարգ իրավիճակների ժամանակ): Նման գործելակերպի արդյունքում խախտվել են նշված օրենքի 2-րդ հոդվածով ամրագրված սկզբունքները, մասնավորապես` փորձաքննական եզրակացության գիտական հիմնավորվածությունն ու օրինականությունը:
Իսկ ֆինանսնե±րը…
Հանքի շահագործման գումարը` 300 միլիոն ամերիկյան դոլարի չափով, §Էյ-Սի-Փի¦-ին տրամադրել է ռուսական ՎՏԲ (ВТБ: Внешний торговый банк, Արտաքին առևտրային բանկ, Ռուսաստան) բանկը: Մինչ այս գործարքի կնքումը` §Էյ-Սի-Փի¦-ն վարկ ստանալու համար բանակցություններ է վարել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետ, սակայն վերջինս հրաժարվել է այս ծրագրին վարկ տրամադրելուց:
Արդյոք կա± իրական այլընտրանք: Իհարկե: Կան տարբեր այլընտրանքային ծրագրերի հնարավորություններ, որոնք ավելի մեծ ֆինանսական մուտքեր կարող են բերել ՀՀ պետական բյուջե, ընդ որում, առանց շրջակա միջավայրը վնասելու, ներկա ու ապագա սերունդների կյանքն ու առողջությունը վտանգի տակ դնելու: Թեղուտի պարագայում, դրանցից են, օրինակ, էկոտուրիզմը և գյուղատնտեսությունը, որոնք ֆինանսապես շահավետ լինելուց զատ նաև երկարաժամկետ են, կստեղծեն մշտական աշխատատեղեր ու կնպաստեն տարածաշրջանի կայուն զարգացմանը:
Թեղուտի պաշտպանության շարժման նախաձեռնող խումբը շեշտում է, որ Հայաստանը հարուստ է ընդերքի հանածոներով, սակայն լիարժեք կերպով գնահատված ու հաշվառված չեն այդ պաշարները, չկա համապատասխան ռազմավարություն և երկարաժամկետ ծրագիր, որը նպատակաուղղված լիներ հանքանյութի բանական օգտագործմանը, բացահայտեր սոցիալ-տնտեսական զարգացումը խթանելու հնարավորությունները և հաշվի առներ ինչպես այսօրվա, այնպես էլ` ապագա սերունդների շահերը: Բացարձակապես հիմնավոր‎ված չեն խտանյութերի արտահանմանը միտված ներկայիս գործընթացները` այն դեպքում, երբ կարելի էր տնտեսությունն իրապես զարգացնել` կառուցելով մետաղների ձուլման գործարաններ, մաքուր մետաղներին զուգահեռ ստանալով թանկարժեք ու հազվագյուտ մետաղներ, ստեղծելով գիտական ներուժի զարգացման հիմքեր, կազմակերպելով երկրի ներսում վերջնական ապրանքի թողարկման արտադրություններ և բացելով անհամեմատ ավելի շատ աշխատատեղեր: Այսօր, երկրում արդեն իսկ շահագործվում է 372 հանքավայր, բնապահպանական փորձաքննության է ներկայացվել ևս 12 նախագիծ, իսկ ՀՀ կառավարության կողմից հանքարդյունաբերությունը որպես գերակա ոլորտ ճանաչելու և վերը նկարագրված օրենսդրական արտոնությունների պարագայում ակնկալվում է շահագործման տեմպերի կտրուկ աճ և ռեսուրսների անխնա ու անհեռատես օգտագործում:
Ինչպես երևում է, այն §գերակա պետական շահերը¦, որոնց անունով կառավարությունը հանքավայրի շահագործման թույլտվություն է տվել, իրականում վերաբերվում են ոչ թե պետության ու ժողովրդի շահերին և իրավունքներին, այլ ընդամենըª որոշ §ընտրախավերի¦ կոռումպացված-հանցավոր անձնական կամ §կորպորատիվ¦ ֆինանսական շահերին:
Թեղուտի պաշտպանության համար պայքարը շարունակվում է մինչև օրս, անկախ այն հանգամանքից, որ կառավարության որոշումը կայացված է, և անտառների հատումն արդեն սկսվել է: Շարժման մեջ ներգրավված հասարակական կազմակերպությունները պատրաստվում են դատական կարգով բողոքարկել հակաիրավական ու հակաօրինական փորձաքննության վրա հիմնված ՀՀ կառավարության որոշումը: §Ձեռքներդ հեռու Թեղուտից¦, §Թեղուտ` հանցանք սերունդների հանդեպ¦, §Կանաչ, մաքուր Հայաստան¦, §Լավ, բա ձեր երեխաները որտե±ղ են ապրելու¦, §Մի սպանիր¦, §Հայաստան. հանքահումքային կցորդ¦, §Վերջ տվեք մեր երկրի թալանին¦ և այլն… այս կարգախոսներով յուրաքանչյուր հինգշաբթի բողոքի ակցիաներ են տեղի ունենում ՀՀ կառավարության շենքի դիմաց, ինչպես նաև հանցավոր ծրագրի ֆինանսավորող ՎՏԲ բանկի և իրականացնողª §Էյ¬Սի¬Փի¦ ընկերության գրասենյակի մոտ:
Արդեն եղել են հաջողությամբ պսակված նախադեպեր. հանրային բողոքի շնորհիվ 2007թ-ին դադարեցվեց Գառնու քարերի սիմֆոնիայի ավերումը, իսկ 2005-ինª շրջակա վայրերի բնակիչների բողոքի արդյունքում, կառավարությունը կասեցրեց Շիկահողի արգելոցի ոչնչացումը: Հաջողության կարևորագույն նախապայմանը պայքարողների իրական, հետևողական, անկեղծ ու անշահախնդիր նվիրումն է:
Շատերը կարծում են, թե խնդիրը հեռու է, թե աղետաբեր հետևանքներն անցնելու են մեր կողքով ու վնասելու են միայն տեղի գյուղացիներին: Սակայն Թեղուտի ոչնչացման հետևանքներն ազդելու են ոչ միայն տեղի գյուղացիների, անգամ ոչ միայն Հայաստանի բնակիչների, այլ ամբողջ հայության վրա` Հայաստանում, Արցախում և Սփյուռքում: Նման պետական քաղաքականության դեպքում Հայաստանում ապրելն արդեն հաջորդ սերնդի համար կարող է լինել մահացու, հայ մարդն իր երկրում կարող է դառնալ զուտ ստրուկ ու էժան աշխատուժ, իսկ երկիրը` մի մեծ պոչամբար, թունավոր անապատ, ուր դեռ հարյուրավոր տարիներ յուրաքանչյուր պտուղ թունավոր կլինի: Երբ վտանգված է անգամ ֆիզիկական գոյությունը, խիստ կասկածելի են թվում բոլոր այլ հեռանկարային ծրագրերը` աղքատության հաղթահարում, հայրենադարձության կազմակերպում, տնտեսական ու մշակութային զարգացում և այլն…
Կավարտեմ` մեջբերելով Թեղուտի պաշտպանության շարժման կոչերից. §Մեր փոքրիկ երկիրը չի կարող միաժամանակ երաշխավորել և° համատարած հանքահանություն ու թունավոր թափոնների պոչամբարներ, և° մարդու կյանքի ու առողջության համար բարենպաստ պայմաններ…
Այսօր զոհասեղանին են Թեղուտի անկրկնելի բնաշխարհը և Թեղուտ ու Շնող գյուղերը: Հերթը հասնում է Հանքավանի անտառներին, Սյունիքի` կանաչով պատված լեռներին և այդ տարածքների բնակչությանը:
ՎՏԱՆԳՆ ԻՐԱԿԱՆ Է ՈՒ ԱՆԽՈՒՍԱՓԵԼԻ, եթե դու, Հայաստանի Հանրապետության քաղաքացի, քո ձայնը չբարձրացնես հանցավոր գործունեության դեմ:
Հանցագործությունները տեղի են ունենում մեր լուռ մասնակցությամբ:
Լռությունը համաձայնություն է¦:
§Երկնքից երեք խնձոր է ընկնում. մեկը` լսողին, մյուսը` պատմողին, երրորդն էլ էն մարդուն, ով չի վախենա հրեշիկներից ու կելնի, կկանգնի Թեղուտի անտառի կողքին, որ պաշտպանի նորանոր վտանգներից¦2:

Արփինե Գալֆայան
Երևան, հուլիս 2008թ.



Ushadrutyun: Hodvatsn artatpelu, kayqum teghadrelu kam voreve ayl kerp taratselu depqum, xndrum enq hghum anel "Tesaket-MIJI" 26rd hamarin (September 2008)Attention:

1 комментарий:

Анонимный комментирует...

Awesome issues here. I am very satisfied to see your article.

Thanks a lot and I'm having a look ahead to touch you. Will you kindly drop me a mail?

Stop by my web blog; online stopwatch timer.