пятница, 20 февраля 2009 г.

Երևանում հեծանվային շարժման զարգացման ծրագիր


Նպատակն է `


մասսա¬յա¬կանացնելով հեծանվային մշակույթը` նպաստել ազգաբնակ¬չության առողջ ապրե¬լակերպին,

բարձրացնել էկո-գիտակցության մակարդակը, բարելավել քաղաքի էկոլոգիա-կան վիճակը:

Խնդիրները

  • Ուսուցանել հեծանիվ վարելու ճիշտ տեխնիկան:
  • Ծանոթացնել ճանապարհային երթևեկության կանոնների (ՃԵԿ)-ի հետ:
  • Անցկացնել տեսական և գործնական պարապմունքներ հեծանվով անվտանգ երթևե¬կելու համար:
  • Ծանոթացնել տուրիստական արշավների մասնակցելու անհրաժեշտ տարրական կանոնների և պահանջների հետ:
  • Սովորեցնել հեծանվի սարքավորումների հետ վարվելու տարրական հմտություններ:



    Ծրագիրը պետք է նպաստի Երևանում հեծանվային փոխադրամիջոցի պոտենցիալ հնա¬րավո¬րութ¬յունների առավելագույն օգտագործմանը: Եվրոպական երկրների օրինակը ցույց է տալիս, որ դա հնարավոր է: (Օրինակ, Հոլանդիայում ընդհանուր առմամբ հաղոր¬դակցության մոտ 30%-ը բաժին է ընկնում հեծանիվին): Քաղաքի ավտոմոբիլայնացման աճող տեմպերը դրական կողմերից բացի մի շարք խնդիրներ են առաջացնում քաղա¬քային մակարդակով` ավտոմաբիլային խցանումներ պիկ ժամերին, ճանապար¬հատրանս¬պոր¬տային պատահար-ների թվի աճ, կայանված ավտոմե¬քե¬նա¬ներով հագեցած փողոցներ, մայ¬թեր ու բակեր, չափից ավելի աղմուկ, օդի աղտոտվածություն և այլն: Պետք է ձգ¬տել անհապաղ զգալիորեն մեծացնելու հեծանվային փոխադրամիջոցի մասնաբաժինը քա¬ղաքում: Հեծանիվը պետք է երկարաժամկետ իմաստով ինտեգրվի տրանսպորտային քաղաքականության մեջ, դառ¬նա դրա անբաժան բաղկացուցիչ մասը և ինչպես հարկն է հաշվի առնվի քաղաքային և տարածքային զարգացման բոլոր փոխադրամիջոցների հայեցակարգերի պլանավորման գործընթացներում:


Հեծանվային փոխադրամիջոցն ունի մի շարք առավելություններ.

  • Այն ապահովում է տեղափոխման հասանելիությունը խիտ բնակավայրերում:
  • Հասանելի է բոլորի համար, անկախ տարիքից և եկամուտից, նպաստում է առողջության ամրապնդմանը:
  • Գումարային առումով շահավետ է, այսինքն անապահով խավի (թոշակառուներ, բազմազա-վակ ընտանիքներ և այլն) միակ հասանելի անձնական փոխադրամիջոցն է:
  • Էկոլոգիապես մաքուր է, անաղմուկ է և մեծ տարածքներ չի պահանջում:
  • Ընթացող հեծանվորդի կինետիկ էներգիան զգալիորեն ցածր է քան ավտոմեքենայինը, ուստի հեծանվորդն այնքան վտանգավոր չէ, ինչքան ընթացող ավտոմեքենան:
  • Հեծանիվը միակ փոխադրամիջոցն է, որն ընդունակ է իր սեփական քաշը մի քանի անգամ գերազանցող բեռ տեղափոխել:


Ապրիր Կանաչ

Մանրամասների համար դիմել Սամվելին 093 426 654

1 комментарий:

Анонимный комментирует...

This is a topic that is near to my heart... Many thanks!
Exactly where are your contact details though?

My webpage :: online stopwatch custom.