Լոռու մարզի Ախթալա քաղաքի բնակիչ Քոթո Բեժանովն աշխատում էր «Մեթըլ Փրինս» ընկերությանը պատկանող հանքում, որտեղ վերջերս կատարվել են կրճատումներ: Կրճատվել է նաև Քոթոն:
«Չեմ կարա ասեմ` շատ են կրճատվել, թե քիչ, մեկը ես` կրճատվել եմ: Ընտանիքս 4 անձից է, ոչ մի աշխատող չունենք: Խոստացել են մարտի 1-ին աշխատանք տան»,- ասում է Քոթո Բեժանովը: «Մեթըլ Փրինս» ընկերությունում ընթացող կրճատումների մասին իրենց անհանգստությունը հայտնեցին նաև փետրվարի 13-ին Ախթալայի փողոցներում հանդիպած այլ բնակիչներ:
Աշխատողների զանգվածային կրճատումների մասին մեր հարցին «Մեթըլ Փրինս» ընկերության գլխավոր տնօրեն եւ համասեփականատեր Սերոբ Տեր-Պողոսյանը պատասխանեց. «Մենք 2007 թ.-ին սկսանք ընկերության զարգացման 14-ամսյա ծրագիր, որի ընթացքում 7 մլն դոլար ծախսած ենք Ախթալայում մեր հզորությունը մեծացնելու համար: Ծրագիրը սեպտեմբերին պետք է սկսվեր, սկսվեց 2007 թ.-ի հոկտեմբերին, 14 ամսվա ծրագիրը կավարտվե փետրվարի վերջը»:
Զարգացման ծրագրով, ինչպես հայտնեց Ս. Տեր-Պողոսյանը, ընկերության արտադրանքը ամսական 250 տոննայից դարձել է 1100 տ:
«Այդ ծրագրի համար հատուկ աշխատանքի վերցրած էինք 80 մարդ, այսինքն` շինարարներ, տեխնիկա տեղադրողներ և այլն: Իրենց աշխատանքի ավարտը կգար փետրվարի վերջավորություն, որը որ համընկեց ճգնաժամի հետ, որոշ մարդիկ կկարծեն, որ մենք կրճատումներ ըրած ենք: Այդ մարդկանց մենք չենք կրճատել, իրենց աշխատաժամանակը պետք է վերջանար, մենք չենք կրճատել որևէ մարդ: Իսկ հանքերից էլ մենք մարդ չենք կրճատել, ընդհակառակը` շարունակում ենք մարդիկ ընդունել աշխատանքի»,- ասաց Ս. Տեր-Պողոսյանը:
Ընկերության սեփականատերը հայտնեց նաեւ, որ այս տարի «Մեթըլ Փրինս»-ը ներդրումային ծրագրեր է իրականացնելու նաև Ստեփանավանի Արմանիս հանքավայրում:
«Արմանիսում այս տարի 20 մլն. դոլար պետք է ծախսենք նոր ֆաբրիկա կառուցելու համար: Ֆաբրիկայի կառուցումը սկսվել է մոտավորապես հունվարին, մինչև 2009 թ.-ի վերջը կավարտենք: Ներդրումը կատարում է «Մեթըլ Փրինս» ընկերությունը, որի տերերը երկու ֆիրմաներ են, մեկը «Նուշ» ֆիրման է, որի տերը ես եմ, մյուսն էլ` «Բի-Սի-ՍԻ» ֆիրման է, որի տերերը ռուսներ են: Այս երկու ֆիրմաների կողմից է կատարվել ներդրումը»,- ավելացրեց սփյուռքահայ գործարարը:
Արմանիսի ֆաբրիկայի կառուցման աշխատուժը համալրվելու է Ստեփանավանի շրջակա բնակավայրերի բնակիչներից: «Եթե մասնագետներ պետք լինեն, հարկավ կբերենք նաև Ախթալայից»,- հայտնեց Ս. Տեր-Պողոսյանը:
«Մեթըլ Փրինս»-ի գլխավոր տնօրենը հիշեցրեց, որ ընկերությունը ճգնաժամի պայմաններում աշխատում է մեծ վնասներով. «Մեր ժողովուրդը բոլորը կհասկանան, որ մենք ամեն օր 5-6 հազար դոլարի վնասով կաշխատենք, բայց կաշխատենք մեր աշխատակազմը պահել: Ըսած ենք` մենք եկած ենք ձեզ աշխատանք տալու, դուք եկած եք աշխատելու, որ հիմնարկը զարգանա: Լավ ժամանակներում Ձեզի պահած ենք, վատ ժամանակներում էլ կպահենք, մինչև որ գիները լավանան, որ շարունակենք աշխատել»:
Գլխավոր տնօրենի հավաստմամբ` հաշվի առնելով տնտեսական ճգնաժամը` ընկերության ղեկավար անձնակազմի աշխատավարձը նվազեցվել է 25%-ով, իսկ մյուս աշխատողներինը` 20%-ով:
понедельник, 16 февраля 2009 г.
«Մեթըլ Փրինս»-ի տնօրենների աշխատավարձը նվազեցվել է 25%-ով
Автор: bnamard на 10:50
Подписаться на:
Комментарии к сообщению (Atom)
1 комментарий:
Hey! This is my first visit to your blog!
We are a group of volunteers and starting a new project in a community in the same niche.
Your blog provided us valuable information to work on.
You have done a extraordinary job!
Have a look at my web-site ... the online stopwatch.
Отправить комментарий