Երեկ ՀՀ կառավարությունն առաջարկել է առաջիկա երկուշաբթի Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան հրավիրել՝ քննարկելու 2 «հրատապ» հարց: Մեկը՝ տոնավաճառների հարցն է, մյուսը՝ Սեւանա լճի:
Առաջինին մենք դեռ կանդրադառնանք, իսկ երկրորդի իմաստը լճից բաց թողնվող ջրի ծավալը մեծացնելն է:
Վերջին տարիներին Սեւանա լճի ջուրը խնայողաբար օգտագործելու սկզբունքը հետեւողականորեն ոտնահարվում է:
Եթե 2001-ին ընդունված «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման» միջոցառումների ծրագրով ամրագրված էր, որ լճից «բացթողումների տարեկան առավելագույն չափաքանակը» պետք է լինի 170 մլն. խմ, ապա այսօր կառավարությունը հանգիստ խղճով որոշում է Սեւանից 240 մլն. խմ ջուր բաց թողնել եւ առաջարկում «Սեւանա լճի ջրառի առավելագույն քանակ սահմանել 360 մլն. խմ», այսինքն՝ նախկինից երկու անգամից ավելի:
Ընդ որում՝ այս խայտառակությունը փորձում են կոծկել Արարատյան դաշտի գյուղատնտեսական տնտեսությունների, իբր, աղետալի վիճակով, իբր՝ աննախադեպ երաշտով:
Բայց այս պատճառաբանությունն առնվազն անհեթեթ է, քանի որ յուրաքանչյուր հայ կպնդի, որ այս տարին ոչնչով ավելի «աննախադեպ» չէ նախորդներից, եւ շոգն էլ, եթե անգամ պակաս չէ, համենայնդեպս, ոչնչով առավել չէ նախորդ տարիների շոգից ու չորայնությունից: Այնպես որ, Տիգրան Սարգսյանի բացատրությունների հիմքերը թերեւս պետք է այլ տեղում փնտրել, մասնավորապես՝ ափամերձ բիզնեսի մեջ:
Լճափին հանգստավայրեր ունեցողներն ամեն կերպ խոչընդոտում են լճի մակարդակի բարձրացմանը, որ սեզոնին, ինչքան հնարավոր է` շատ փող աշխատեն: Ուստի, ամեն ինչ անում են, որ ջուրը չհասնի իրենց «դոմիկներին»:
hraparak.am
суббота, 9 августа 2008 г.
Հերթը հասավ Սեւանին
Автор: bnamard на 13:17
Ярлыки: Eco Disaster, Save, Sevan
Подписаться на:
Комментарии к сообщению (Atom)
Комментариев нет:
Отправить комментарий