Այսօր ՀՀ Արդարադատության նախարարության գրանցված է 250 երիտասարդական հասարակական կազմակերպություն եւ այս թվի մեջ չեն մտնում երիտասարդական շարժումները, բուհերում գործող ուսանողական ինքնակառավարման մարմինները եւ առանձին կառույցների երիտասարդական խմբակներն ու թեւերը:
Խոսու՞մ են արդյոք այս թվերը երիտասարդության նշանակալի դերի եւ հասարակական-քաղաքական ոլորտներում բարձր ներգրավվածության մասին: Իհարկե սա քննարկելու հարց է: Առայժմ միայն սկսեմ պատմականից:
Անկախ Հայաստանի երիտասարդական ակտիվության պատմությունը սկսվում է 1988-ից` անկախացման շարժմանը ակտիվ մասնակցության եւ քաղաքական կուսակցություններում ներգրավվածության տեսքով: Արդեն 1992-ի հոկտեմբերին կազմավորվել էր Հայ ուսանողների խորհուրդը/ՀՈՒԽ/, որը կարողացել էր հասնել կրթաթոշակների բարձրացման, ուսանողական տրանսպորտային զեղչերի հասնելուն: Մեկ տարի անց ՀՈՒԿ-ի համալսարանականները կազմեցին ներբուհական ուսանողական ինքնակառավարման մարմինների (ուսխորհուրդներ, արհմիություններ) կորիզը:
1994թ. մարտի 31-ին Երիտասարդական ակադեմիայի (ԵրԱկ) պաշտոնական հիմնադրմամբ սկսվում է այդ խմբերի և հոսանքների պաշտոնական կազմակերպման փուլը, եւս մեկ հաղթանակ արձանագրելով նաեւ 1994-ին: Շուտով ԵՊՀ բարձր կուրսերի մեկ ուսանող հեռացվեց, 8-ը խիստ նկատողություն ստացան ԵՊՀ-ում հանդիպումներ ու կլոր սեղաններ կազմակերպելու ու հասարակական, պետական գործիչների հրավիրելու նաեւ ուսանողական հանրահավաք կազմակերպելու համար: Իսկ արդեն սեպտեմբերի 9-ը հռչակվեց երիտասարդության սոցիալական և քաղաքացիական իրավունքների պաշտպանության օր, ԵՊՀ-ից հեռացված ուսանողը վերականգնվեց, ռեկտորը պաշտոնանկ արվեց:
1995թ-ին Միջազգային երիտասարդական ակումբի(ՄԵԱ) նախաձեռնությամբ կայացավ Հայաստանի երիտասարդական կազմակերպությունների առաջին համաժողովը, ձևավորվեց Հայաստանի երիտասարդական կազմակերպությունների (ՀԵԿ) համադաշնությունը, որի պաշտոնական հիմնադրումը՝ կանոնադրության հաստատմամբ, տեղի ունեցավ 1996թ. ապրիլի 9-ին:
Երիտասարդական շարժման կազմակերպման փուլն, ըստ էության, ավարտվեց 1997թ.՝ Հայաստանի երիտասարդության ազգային խորհրդի (ՀԵԱԽ) հիմնադրմամբ և դեկտեմբերին ՀՀ արդարադատության նախարարությունում գրանցմամբ: Այստեղ պետք է նշել, որ մինչեւ 2000թ-ից մինչեւ 2003-ը ոչ այդքան ակտիվ շրջան էին եւ ավարտվում են նրանով, հենց այս երիտասարդությունն էլ մասնակցում է խորհրդարանական ընտրություններին, ներգրավվում քաղաքական կուսակցություններում եւ ներկայումս էլ նրանցից շատերը հանդիսանում են ԱԺ պատգամավորներ կամ կառավարության անդամներ:
Որպես ներկա փուլ սկսեմ 2005-ից, որը կարելի է դիտել որպես ակտիվացման շրջան: Արդեն նոր անկախության սերունդը հենց 2006-ից սկսեց այդ ժամանակ նոր “ֆլոշ մոբ”-երի եւ երիտասարդական ոլորտում գործունեության այլ մեթոդներով ակցիաները, ինչպես նաեւ միջազգային երիտասարդական կազմակերպությունների հետ համագործակցությունը կամ հայաստանյան մասնաճյուղերի բացումը:
Միեւնույն ժամանակ բուհերի ուսանողական կառույցները շարունակում են լինել դեպի կարիկերա տանող լավագույն ուղղիները եւ հաճախ բուհի ղեկավարությանը, ապա իշխող վարչակազմին սպասարկող երիտասարդ թիմեր են, ի հակադրություն իրենց բուն նպատակի: 2007-ին մի նյութ էի պատրաստում ուսանողական կառույցների մասին բուհերում, արդյունքում բոլորը ՈՒԽ նախագահները միեւնույն կուսակցությունից դուրս եկան` իրենց կուսակցական գործունեության հավանական բոլոր հետեւանքներով, օր` ուխ մտնելու նախապայման:
Այստեղ հավանաբար հարկ կա նշել կուսակցությունների երիտթեւերի կամ միությունների մասին` օր Սարգիս Տխրունին ՀՌԱԿ-ի կամ Նիկոլ Աղբալյանը ՀՅԴ-ի/ներկայումս ղեկավար մարմի կազմը հեռացել է, իսկ նորերը դեռ չունեն/: Որոշ կուսակցության երիտ թեւերը կամ երիտասարդական կուսակցությունները` կուսակցություններին սպասարկող ընտրություններից ընտրություններ ակտիվ են ու պրագմատիկ:
Ավանդաբար ՀՀ բոլոր նախագահները իրենց հետ բերել են կամ թողել են որեւէ երիտասարդական կազմակերպության, միջոցառման կամ “եղելության” ավանդույթ, ինչպես պրիմիտիվ օրինակ` Ռոբերտ Քոչարյանի քաղաքաականությունից ժառանած “Բազե”-ն իր շուրջ պտտվող բոլոր գունազարդումներով, կամ Համայակական երիտասարդական հիմնադրամի ակտիվացումը: Իսկ օրինակ` Լեւոն Տեր-Պետրոսյանի դեռ նախորդ կառավարումից ժառանգածից զատ հաճախ նրա անվան հետ կապվում է նաեւ մի քանի երիտասարդական շարժումներ ու խմբեր /ինչպես օրինակ` “Սկսելա”-ն, ապա “Հիմա”-ն/` որակելով այս ամենը եվրոպական երկրներում կրթություն ստացած երիտասարդության կողմից իրականացվող ծրագրեր ու ակցիաներ, որ կոչված է բարձրացնելու հասարակական ակտիվությունը:
Իսկ Սերժ Սարգսյանի անվան հետ հաճախ կապվում է “Հույս” ուսանողական արդեն ավարտված շարժման, ՄԻԱԿ-ի, ապա վերջերս նաեւ “Միասին”-ի գործունեությունը, որոնք կոչված են հակակշիռ լինելու գործող ընդդիմադիր ուղղվածությաններին:
Իհարկե կան նաեւ ոչ ակնհայտ քաղաքական կողմնորոշմամբ կամ ակտիվության այլ ոլորտի խմբեր ու շարժումները, օր մի ժամանակ ակտիվ “Բեմ”-ը կամ վերջերս ակտիվացածներից “Հենք”-ը: Չէ, եթե սկսեմ հիշատակումը, հավամաբար 2 էջն էլ չի բավարարի: Միայն հիշենք, որ Թեղուտի շուրջ ակտիվությունն ու բարձր մակարդակի քննարկումները սկսեցին մի խումբ “բնասեր” երիտասարդներից, արդեն լավ ցուցիչ է: Այսինքն համարձակ կարող ենք ասել, որ “կազմակերպված երիտասարդության” հասկացությունը Հայաստանում գոյություն ունի` բովանդակային կողմը չհաշված: Ուստի այսքան երկար նախապատմությունից հետո ուզում եմ քննարկենք քաղաքականացված երիտասարդության բոլոր լավ ու վատ կողմերի, երիտասարդական շարժման կամ կազմակերպությունների ինստիտուտի խնդիրների մասը: Ըստ ձեզ իրակա՞ն, թե՞ արհեստական ակտիվություն է երիտասարդության շրջանում:
Երիտասարդական կազմակերպությունների ցանկին ծանոթացեք այստեղ եւ այստեղ: “Երիտասարդական”` ի նկատի ունեմ կազմակերպություն անվան, գործունեության հիմնական թիրախի, անդամների մեծամասնությունը երիտասարդ լինելու, հանգամանքը կամ էլ ինքնուրույն գործող և որևէ տեղ չգրանցված երիտասարդական ոչ ֆորմալ խմբերի, ակումբներ, ինչպես նաեւ միջազգային երիտասարդական կառույցների Հայաստանյան մասնաճյուղեր:

Комментариев нет:
Отправить комментарий