Ս.թ. օգոստոսի 7-ին ՀՀ կառավարությունը հանդես է եկել Սևանա լճից ջրիբացթողումները մինչև 360 մլն. խոր. մետր (նախորդ տարիների համեմատ 2անգամ ավելի) ավելացնելու օրենսդրական նախաձեռնությամբ:
Օգոստոսի 19-ինժամը 12:00-ին ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստում համապատասխանփոփոխություն է կատարվելու ՙՍևանա լճի էկոհամակարգի վերականգնման,պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան և համալիրծրագրերը հաստատելու մասին՚ ՀՀ օրենքում:
Նման քայլը պատճառաբանվում է արտակարգ բնակլիմայական պայմաններով, ջրի ամբարման ցածր մակարդակով, ջրապահանջարկի աճով և այլն, և այլն:
Անկախ գիտնականների կարծիքով Սևանա լճից բացթողումների կրկնապատկումն անընդունելի է և վտանգավոր:
2008թ. ոռոգման ջրի պահանջարկի աճի վերաբերյալ հիմնավորումները շատ թույլ են: Իսկ բնակլիմայական պայմաններն այնքան արտակարգ չեն եղել, որ նման նախաձեռնության անհրաժեշտություն ծագեր, հատկապես որ արդեն իսկ կատարվել էր օրենսդրական փոփոխություն 2008թ. հունիս ամսին և բացթողնման ծավալներն ավելացվել էին մինչև 240մլն. քառ. մետր:
Սևանա լճից ջրառի կրկնապատկման ծրագիրն անհասկանալի պատճառներով չի ներկայացվել բնապահպանական փորձաքննության:
Դրա մասին նախապես չեն իրազեկվել ոչ միայն բնապահպանական հասարակական կազմակերպությունները և փորձագետները, այլև անմիջապես Սևանա լճի շուրջ բնակվող գյուղացիները:
Մինչդեռ նախաձեռնության իրական պատճառները հասկանալի են բոլորին…Իշխանությունները փորձում են փրկել օլիգարխների անօրինական կառույցները, որ ջրասույզ են լինելու լճի մակերևույթի բնական բարձրացման պատճառով:
Հերթական անգամ զոհաբերության սեղանին են դրվում հանրության սեփականություն հանդիսացող ռեսուրսները` հագուրդ տալով մի խումբ մարդկանց անձնական շահերին…
ՎՏԱՆԳԻ ՏԱԿ Է Հայաստանի համար կարևորագույն ռազմավարական նշանակություն ունեցող քաղցրահամ ջրի պաշարը և Սևանա լճի ողջ էկոհամակարգը:
Մինչև երբ կարող է շարունակվել երկրի թալանը... Սևանի, ընդերքիհանածոների, անտառների, կենսառեսուրսների ճակատագիրը պետք է որոշվի դրանց
սեփականատիրոջ` Հայաստանի ժողովրդի անմիջական մասնակցությամբ:
Իսկ որոշումները պետք է ընդունվեն գիտական հիմնավորումներով և թափանցիկ գործընթացների հիման վրա:
Օգոստոսի 19-ին, 11:30-ից ՀՀ Ազգային ժողովի առջև, Բաղրամյան փողոցիկողմից, տեղի կունենա բողոքի ակցիա:
ՄԵՆՔ ԵՆՔ ՏԵՐԸ ՄԵՐ ԵՐԿՐԻ…
ՄԵՆՔ ՊԵՏՔ Է ՄԱՍՆԱԿԻՑ ԴԱՌՆԱՆՔՄԵՐ ՀԱՐՍՏՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԻՆՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ..
www.bigfamily.am/eco
воскресенье, 17 августа 2008 г.
Փրկենք Սևանը, SOS Sevan! Օգոստոսի 19-ին, 11:30 բողոքի ակցիա
Автор: bnamard на 00:15
Подписаться на:
Комментарии к сообщению (Atom)
Комментариев нет:
Отправить комментарий