суббота, 23 августа 2008 г.

Y


Զուռնա -դհոլ,

հայկական կարմրաթուշ խաղող, կանաչ խնձոր, տանձ ու դեղձ: Մի քանի ձեռք էլ ջանասիրաբար երկինք են շպրտում աղանձի խանձած հատիկները: Շառլ Ազնավուրի անվան հրապարակ են մտնում ոչ թե հայկական հարսն ու փեսան, այլ բազմությունը դիմավորում է դեպի առողջ ապագա քարոզող “Րիկշա” անունով հեծանվակառքին:

Երկու ուղևորի համար նախատեսված այս հեծանվակառքը նախկին հեծանվորդ Սամվել Հովաննիսյանի հեղինակած սարքն է: Հիմքում ունենալով հեծանիվի կառուցվածքը, այն հարթ տեղանքում առանց ուղևորի զարգացնում է 20-22 կմ/ժամ միջին արագություն, իսկ ուղևորով` 18-20 կմ/ժ: Հեղինակն ասում է, որ այն էկոլոգիապես մաքուր փոխադրամիջոց է և կարող է նպաստել քաղաքի էկոլոգիական վիճակի բարելավմանը, ինչպես նաև` կարող է հանդիսանալ տուրիստական ինդուստրիայի գրավիչ մաս: -Հրաշալի է ու շատ հեշտ է քշելը,-ասում է առաջին ուղևոր Մարիշը:


Հեղինակը դեռ չի մտածել փոխադրամիջոցի օրինականացման մասին և այն դեռ վարում է առանց պետհամարանիշի: Հավանական գնորդների մասին էլ դեռ մտածում է` «արդյոք արժե» ու ավելացնում, որ նման փոխադրամիջոց օգտագործում են արտասահմանյան մի շարք երկրներում: “Րիկշան” շարժվում է ու առաջին անգամ պտտվելու է քաղաքի ոչ մաքուր փողոցներով. հայկական սովորության համաձայն նրա հետևից ջուր են շփում ու կրկին հնչեցնում հայկական զուռնա դհոլը, հետո առանց տարակուսելու ուտում են «կարմիր խնձորը»:

Panorama.am

Комментариев нет: