воскресенье, 31 августа 2008 г.

Հարգելի գործընկերներ /ԳՈԼԴ ՄԱՅՆԻՆԳ/




Սույն թվականի օգոստոսի 28-ին կայացավ հանդիպում “Geopromining group’’ Ararat gold Recovery Company AGRC դուստր ձեռնարկության և բանպահպանական ՀԿ- ների, միջազգային կազմակերպությունների, լրատվամիջոցների հետ` Սոթքում:

Հանդիպմանը քննարկվեցին մի շարք հարցեր կապված Սոթքի ոսկու հանքի վերագործարկման հետ կապված: Հանդիպմանը ներկա էին
’’Colder assosittet”, ''Friser Alexsander’’փորձագիտական կազմակերպությունների նեկայացուցիչները(’’Colder assosittet”- Rob Jessop; ''Friser Alexsander’’ – Hery Boxner), նաև“Geomininq group’’ Ararat gold Recovery Company AGRC Ձեռնարկության գործադիր տնօրեն Դմիտրիյ Կոկոնդադձեն:
Հանդիպման ընթացքում խումբը այցելեց հանքավայր, ստացավ մասնագիտական տեղեկատվություն հանքի ներկա վիճակի մասին: Ձեռնարկության գործադիր տնօրենը փորձում էր ՀԿ- ներին ներգրավել դեռ չսկսված փորձաքննության մեջ` ասելով թե, միայն այս փորձագետների հետ կցանկանար աշխատել և հաշվի կառնի միայն իրենց կողմից տրված եզրակացությունները, ինչպիսին էլ որ նրանք լինեն:

Թեղուտի դաժան փորձից հետո դժվար է Հավատալ..............................................

Հկ-ները որոշում ընդունեցին, բացարձակ ժխտել Սոթքում հարստացուցիչ ֆաբրիկայի կառուցման տարբերակը, այլ ընտրանք առաջարկելով Արարատը:
Գործընթացը շարունակելի է և պահանջում է մեծ ջանքեր և Հայրենասիրություն, որը դրսև որեցին մեր բոլոր գործընկերները:

Բոլոր այն կազմակերպությունները, որոնք շահագրգիր են այս գործըթացին դիմեն Ս. Ադամյանին «Էկոդաշինք»:

Ք. Երևան 14 Պ.Սևակի 7 ՀՀ ԳԱԱ “Կենդանաբանության և ՀիդրոԷկոլոգիայի գիտական կենտրոն”
“Էկոլոգիական Հասարակական դաշինք”
Հեռ: 37410 24.70.59;28.15.02 ; 374 094 87.40.70
Էլ փոստ ecodashinq_ecodashinq@yahoo.com; birdlovers@rambler.ru

Комментариев нет: