Մի քանի օր առաջ տարբեր նամակներ ստացա էկոլոգներից, որոնք կոչ էին անում բոյկոտ հայտատարարել Թեղուտի ավերները ֆինանսավորող ՎՏԲ-Արմենիա բանկին:
Սա միանշանակ պետք է իրականացվի` հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ այս բանկը վերջերս փակել է իր մասնաճյուղը Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտում:
Որոշ վերլուծաբանների կարծիքով, ՎՏԲ-ի տերերի վրա լուրջ ճնշում է եղել ադրբեջանցիների կողմից: Վերջիններս ամեն կերպ փորձում են մեկուսացնել Արցախը` կոչ անելով բիզնեսմեններին դադարեցնել գործունեությունը Լեռնային Ղարաբաղի տարածքում:
Եթե ՎՏԲ-ի տերերին դա ձեռք է տալիս, ուրեմն պետք է այնպես անել, որ այս բանկն ընդհանրապես լքի Հայաստանի Հանրապետությունը` այս ռեժիմից կոպեկներով գնված Հայխնայբանկը հանձնելով մի որևէ բարեխիղճ սեփականատիրոջ, որը չի ենթարկվի աշխարհաքաղաքական խաղերի:
Դե ուրեմն, բոյկոտում ենք ՎՏԲ-ին և քննարկում խնդիրն այս բլոգում:
Комментариев нет:
Отправить комментарий