среда, 13 августа 2008 г.

Sevan






Հարգելի գործընկերներ,

Հրավիրում ենք Ձեզ §Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնում. ժամանակավոր դադա±ր վերականգնման գործընթացում, թե± անցանկալի վերջնահանգրվան¦ խորագրով քննարկմանը, որը տեղի կունենա ս.թ. օգոստոսի 14-ին, ժամը 11:00-13:00, Քաղաքացիական ազգային նախաձեռնության (ՔԱՆ) դահլիճում` Երզնկյան 75 հասցեով:
Դեռեւս 2008թ. հունիսի 10-ին Ազգային Ժողովն ընդունեց §Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին¦ Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքը, որով 2008 թվականին Սեւանա լճից ջրի բացթողնման տարեկան առավելագույն չափաքանակ սահմանվեց մինչեւ 240 մլն խորանադ մետրը (նախկին 170 մլն խորանարդ մետրի փոխարեն): Օգոստոսի 19-ին Կառավարության նախաձեռնությամբ հրավիրվող արտահերթ նիստում նախատեսվում է այդ չափաքանակը դարձնել մինչեւ 360 մլն խորանարդ մետր: Այդպիսի փոփոխության անհրաժեշտությունը կառավարությունը հիմնավորում է առավելապես գյուղատնտեսության ոլորտում ոռոգման ջրի առումով ստեղծված աննախադեպ պակասով: Ինչպե±ս կարող են անդրադառնալ նման փոփոխությունները Սեւանա լճի վրա: Ի±նչ բնապահպանական խնդիրներ կառաջանան եւ որո±նք այդպես էլ չեն լուծվի: Ինչպե±ս կանդարադառնա Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման գործընթացում նման §ժամանակավոր դադարը¦` մակարդակի ժամանակավոր չբարձրացումը կամ նվազ չափերով բարձրացումը: Ի±նչ անել այս պահին մնացած միակ այլընտրանքին` Սեւանա լճին այլընտրանքներ ձեւավորելու համար, որպեսզի հետագայում խուսափենք դեռեւս հոգածության կարոտ լճի հաշվին նման ծայրահեղ քայլերից: Կառավարության հերթական հարկադրված քայլը ճգնաժամից խուսափելու ե±լք է, թե± նոր փակուղի:
Հանրային լսումների ընթացքում բանախոսները Սեւանա լճի այս եւ այլ հիմնախնդիրներին նվիրված զեկուցումներ կներկայացնեն, որից հետո քննարկմանը մասնակցող փորձագետներին, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին հնարավորություն կընձեռվի հանդես գալ հարակից ելույթներով ու կարծիքներով:
Մասնակցության մասին խնդրում ենք հայտնել մինչեւ ս.թ. օոգոստոսի 13-ը ՔԱՆ-ի հետեւյալ հեռախոսահամարով` 27-16-00 կամ էլեկտրոնային փոստով` info@nci.am:
§Քաղաքացիական ազգային նախաձեռնություն¦ հ/կ համակարգող
Հովսեփ Խուրշուդյան

Комментариев нет: