13 օգոստոսի, 2008թ.
ՀՀ Ազգային ժողովի նախագահ պարոն Տ.Թորոսյանին ՀՀ Ազգային ժողովի խմբակցություններին ՀՀ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներին
Պատճենը`ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ-ի մշտական ներկայացուցիչ տիկին Կ.Վիդալին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ պարոն Տ.Թորոսյանին ՀՀ Ազգային ժողովի խմբակցություններին ՀՀ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներին
Պատճենը`ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ-ի մշտական ներկայացուցիչ տիկին Կ.Վիդալին
Հայաստանում Եվրոպական հանձնաժողովի պատվիրակության ղեկավար, դեսպան պարոն Ռ.դե Լուցենբերգերին Հայաստանում Եվրոպայի խորհրդի տեղեկատվական գրասենյակի տնօրեն տիկին Ս. Մարուխյանին ԵԱՀԿ երևանյան գրասենյակի տնօրեն, դեսպան պարոն Ս.Կապինոսին
Հարգելի ԱԺ պատգամավորներ
Էկոլոգիական հասարակական դաշինքի և այլ հասարակական կազմակերպությունների ու մասնագետների անունից մեր խորը մտահոգությունն ենք հայտնում ՀՀ կառավարության այն նախաձեռնության կապակցությամբ, որի համաձայն նախատեսվում է Սևանա լճից ջրառը յուրաքանչյուր տարվա համար ավելացնել մինչև 360 մլն խոր. մետր և առաջարկվում հրավիրել ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստ` համապատասխանաբար փոփոխություն կատարելու §Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան և համալիր ծրագրերը հաստատելու մասին¦ ՀՀ օրենքում:
Սևանա լճից բացթողումների ծավալի վերին սահմանի կրկնապատկման հետ կապված մեր անհամաձայնությունը և անհանգստությունը պայմանավորված են նրանով, որ որոշումն ընդունվել է շատ հապճեպ և դրա համար ներկայացված չէ էկոլոգատնտեսական մասնագիտական պատշաճ հիմնավորում: Մինչդեռ նման ծրագրի իրականացումը հղի է լճի էկոհամակարգի համար բացասական հետևանքներով, քանզի վերջինիս վերականգնմանն ուղղված նույնիսկ ոչ լիարժեք գործընթացների կանգնեցումը կարող է հանգեցնել լճի էվտրոֆիկացիայի ակտիվացման:
Ընդունելի չեն Սևանա լճից բացթողումների ծավալը փաստացի կրկնապատկելու վերաբերյալ մինչ օրս տրված բացատրությունները: Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ 2008թ. բնակլիմայական պայմանները այնքան արտակարգ չեն, ինչի կապակցությամբ կարող էր անհրաժեշտություն ծագել ջրառի նման հսկայածավալ աճի: Գյուղացիական տնտեսությունների կողմից ոռոգման ջրի պահանջարկի աճի վերաբերյալ պատճառաբանությունը պետք է ունենա համապատասխան հիմնավորումներ, ինչն առկա չէ: Իսկ ոռոգման ջրի համակարգի վատթար վիճակով կամ դրա կառավարման թերություններով պայմանավորված հիմնախնդիրները չպետք է լուծվեն Հայաստանի համար կարևորագույն ռազմավարական նշանակություն ունեցող քաղցրահամ ջրի պաշարի և ողջ էկոհամակարգի անվտանգության հաշվին: Իրականում, առաջին տարին չէ, ինչ չարչրկվում է Սևանա լճի մակարդակի հետագա բարձրացման արգելակման հարցը, որի բուն նպատակը, մեր կարծիքով, լճի շուրջ անօրինական տնտեսական գործունեություն ծավալած մի քանի ձեռներեցների շահերի բավարարումն է:
Բացի վերը նշված խնդիրներից հարցականի տակ են Սևանա լճի էկոհամակարգի համար բացասական ազդեցության հանգեցնող տվյալ որոշման իրավական հիմքերը, քանի որ այն հակասում է ՀՀ ջրային օրենսգրքի 5-րդ հոդվածով սահմանված` ջրային ռեսուրսների կառավարման, օգտագործման ու պահպանման, և §Սևանա լճի մասին¦ ՀՀ օրենքի 11-րդ հոդվածով ամրագրված` Սևանա լճի էկոհոմակարգի վերականգման, պահպանման, վերարտադրման, բնականոն զարգացման ու օգտագործման պետական քաղաքականության հիմնական սկզբունքներին:
Հայաստանի ռազմավարական ջրային պաշարի և տվյալ էկոհամակարգի վերականգնման ու օգտագործման միջոցառումների ծրագրում առաջարկվող նման լուրջ միջամտության հայեցակարգը ենթակա է բնապահպանական փորձաքննության §Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին¦ ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի համաձայն: ՀՀ կառավարության` Սևանա լճից բացթողումներն ավելացնելու մասին որոշման ընդունման գործընթացը հակասում է նաև ՀՀ կողմից 1998թ. ստորագրված և 2001թ. վավերացված ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի §Շրջակա միջավայրի առնչությամբ տեղեկատվության մատչելիության, որոշումների ընդունման գործընթացում հասարակության մասնակցության և արդարադատության մատչելիության մասին¦ (Օրհուսի) կոնվենցիայի 4-րդ, 7-րդ և 8-րդ հոդվածների պահանջներին, քանի որ շահագրգիռ հասարակայնությունը պատշաճ կերպով չի տեղեկացվել ու ներգրավվել որոշումների ընդունման գործընթացում:
Հաշվի առնելով վերոնշյալ խնդիրները` կոչ ենք անում ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներին ձեռնպահ մնալ Սևանա լճի և դրա էկոհամակարգի համար կործանարար հետևանքներով հղի այս միջոցառման մասին հափշտապ որոշման ընդունմանը մասնակցելուց և կազմակերպել խորհրդարանական լսումներ Սևանա լճի, դրա վիճակի, կառավարման ու պահպանության հարցերի շուրջ:
Էկոլոգիական հասարակական դաշինքի անունից
համակարգող` Ս. Ադամյան հեռ: (094) 874070
Комментариев нет:
Отправить комментарий