суббота, 23 января 2010 г.




«Հետքը» գրել էր, որ հունվարի 20-ին երիտասարդ ակտիվիստ Վարդան Հովհաննիսյանը հարձակման է ենթարկվել սեւ զգեստավորված 5 անձանց կողմից, որոնք ներկայացել էին որպես ոստիկաններ եւ ծեծի էին ենթարկել նրան: Այսօր Վարդանը «Հետքին» ասաց, որ ինքը բժշկի չի դիմել, թեեւ սրտխառնոց ունի. «Այդքան վատ չեմ զգում, բայց որ սրտխառնոց ունեմ, միգուցե ցնցում եմ տարել»,- նշեց Վարդանը:

Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետի տեղակալ Վարուժան Բալյանը «Հետքին» խոստացել էր կապվել Վարդան Հովհաննիսյանի հետ, սակայն մինչ օրս երիտասարդ ակտիվիստը ոստիկանությունից զանգ չի ստացել:

Նշենք, որ Վարդան Հովհաննիսյանը Թեղուտի պաշտպանության խմբի ակտիվիստներից է, մասնակցում է բազմաթիվ հասարակական ակցիաների :

Комментариев нет: