Ս.թ. հունվարի 20-ին ժամը 20:00-ի մոտակայքում Թեղուտի պաշտպանության խմբի ակտիվիստ Վարդան Հովհաննիսյանը բռնության է ենթարկվել մի խումբ ոստիկանների կողմից:
Նալբանդյան փողոցում նրան մոտեցել են սևազգեստ տղամարդիկ, սկզբում մեկ հոգի, այնուհետև ևս չորսը: Նրանք հարցրել են, թե ինչ էր անում
Վարդանը բակում: Վերջինս պատասխանել է, թե բակում ընդհանրապես չի եղել: Դրանից հետո նրան քաշքշելով փողոցից հեռացրել են դեպի բակ և հայհոյելով հարվածներ հասցրել:
Այս ընթացքում Վարդանը զանգահարել է 102` ոստիկանություն, և այդ ժամանակ միայն ահաբեկիչներն ասել են, որ իրենք ոստիկաններ են, իսկ նրանցից մեկը ներկայացել է որպես ոստիկանության փոխգնդապետ և ցույց է տվել իր վկայականը: Երբ Վարդանը հայտարարել է, որ կզանգի փաստաբանին, ոստիկանները հեգնել է, թե`«ուզում ես պրեզիդենտի ապարատ զանգի»: Իսկ հետո որոշել են, թե իբր նրան շփոթել են ուրիշի հետ և բաց են թողել:
Նշենք, որ զանգից մի քանի րոպե անց 102-ից հետ են զանգել Վարդանին, հարցրել թե ինչպես է և խնդրել ներկայանալ բաժին: Ոստիկաններից հենց նոր տուժած Վարդանը չի վստահել ոստիկանությանը և հրաժարվել է գնալ բաժին, այլ պահանջել է, որպեսզի ոստիկանության ծառայողներն իրենք գան դեպքի վայր:
Նշենք, որ հաջորդ օրը hունվարի 21-ին, «Հետք»-ի լրագրողներից մեկը զանգահարել է ոստիկանություն մանրամասները ճշտելու համար, որին վերջիններս պատասխանել են, որ նման դեպք իրենց մոտ չի գրանցվել:
Այս միջադեպը Թեղուտի պաշտպանության խմբի անդամների նկատմամբ հետապնդումների միակ դեպքը չէ, սակայն առաջին անգամ է, որ ֆիզիկական բռնություն է գործադրվում ակտիվիստի նկատմամբ:
Մենք դատապարտում ենք վերջերս լայն տարածում գտած բռնություններն ու հետապնդումները ակտիվ դիրքորոշում ունեցող քաղաքացիների նկատմամբ: Պահանջում ենք ՀՀ պատկան մարմիններից անհապաղ քայլեր ձեռնարկել և վերջ տալ ոստիկանական ամենաթողությանն ու անպատժելիությանը:
Կոչ ենք անում բոլոր ակտիվիստներին հարձակման ենթարկվելու դեպքում 102-ի փոխարեն անմիջապես զանգահարել 103` շտապ օգնություն, 104` գազի ծառայություն, կամ գոնե 101` հրշեջ ծառայություն:
Թեղուտի պաշտպանության շարժում, 21.01.2010
пятница, 22 января 2010 г.
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Автор: bnamard на 00:04
Подписаться на:
Комментарии к сообщению (Atom)
Комментариев нет:
Отправить комментарий