Օդերեւութաբանների ու մեր համաքաղաքացիների գնահատմամբ` 2010 թվականի ձմեռն աննախադեպ է: Ձմռան կեսն անցել է առանց տեղումների: Այս ամիսների համար անսովոր բարձր ջերմաստիճանից Հայաստանի տարբեր մարզերում բնությունն արթնանում է, բողբոջել են ծառերը, խաղողագործներն էլ անհանգստանում են ուշ աշնանը թաղված խաղողի վազերի համար:
«Վերջին 25 տարիների ընթացքում այսպիսի ձմեռ արձանագրվել է երրորդ կամ չորրորդ անգամ»,- ասում է գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Վահագն Մարտիրոսյանն ու հավելում` գյուղատնտեսության նախարարությունը ոչինչ չի կարող անել, հայտնի չէ, թե եղանակը ինչ անակնկալ կմատուցի, ասենք, հաջորդ շաբաթ:
Ծառերը, որոնք արդեն հասցրել են բողբոջել եւ նույնիսկ ծաղկել, պարզ է` պտուղ չեն տա, նշում է Վահագն Մարտիրոսյանը, գյուղատնտեսության կրած վնասների մասին խոսելն էլ դեռ վաղ է համարում:
Դեկտեմբերին եւ հունվարի սկզբին դիտված բարձր ջերմաստիճանի պատճառով Մեղրիում, Օձունում եւ Բագրատաշենում առանձին ծառեր ծաղկել են, տեղեկացնում է Հայպետհիդրոմետի օպերատիվ հիդրոօդերեւութաբանության բաժնի պետ Զարուհի Պետրոսյանը: Նրա խոսքով` հունվարի 6 ից դիտված ջերմաստիճանի նվազումը որոշ չափով կասեցրեց վեգետացիան: Հետագա դիտարկումներն էլ ցույց կտան գյուղատնտեսության կրած իրական վնասների պատկերը:
Առաջիկա հինգ օրերին տեղումներ չեն սպասվում, ջերմաստիճանի փոփոխություն` նույնպես, կանխատեսում են օդերեւութաբանները։
http://ecolur.org/hy/news/
вторник, 19 января 2010 г.
խփնված ժամանակներ, խաբնված ծառեր,
Автор: bnamard на 11:36
Подписаться на:
Комментарии к сообщению (Atom)
Комментариев нет:
Отправить комментарий