մի քանի ժամ առաջ պետք ա գնաի տուն շանը դուրս հանեի, դուրսնել անձրևից հետո թարմ ու մաքուր օդ էր, որ մարդ մենակ դրանից հաճույքա ստանում, դանդաղ իջնում եմ Նալբանդյանով
մեկել մի հատ սև շորերով տղա բա ապԷ,
- Էդ ինչ էիր անում ?
- ինչնեմ ինչ անում?
- բակում ինչէիր անում?
- Բակում? ես փողոցի մոտովեի գալիս, բակում չեմ եղել
էս պահին էդ տղու հեռախոսը զնգում ա. ես ել ուզում եմ առաջ գնալ, մտածելով, որ խոսացկցությունը վերջացրածա, զգամ չէ չի վերջացված տղեն մի ձեռով բջջայինա բռնել մյուս ձեռով դոշիցս:Նայում եմ աչքերը պղտոր են ու մտածում եմ, որ ամենայն հավանականությամբ գործ ունեմ ոստիկանի հետ:Էս տղեն խոսակցությունը վերջացնում ա, ու փորձում ա քաշելով ինձ տանել բակ, ասում եմ
- խնդրում եմ ներկայացեք ովեք? անուն, ազգանուն? պաշտոն? ոստիկան եք?
- Իշ կապ ունի, արի էս յան կիմանաս ով եմ
էլի եմ հարցնում խոսափում, ժխտում ա..
մի պահ նույնիսկ հավատացի մտածի կարողա թաքնված տեսախցիկ ա շատ փորձառու դերասանով կամ էլ ուղղակի խուլիգան ինչ որ:
մի խոսքով ելի սկսումա քաշել, հանգիստ ասում եմ ոչ մի տեղ չեմ գնալու մինչև չներկայանս, էլի քաշքշոց, ասում եմ ոստիկանություն կզանգեմ, ասում ա զանգի:Միքիչ ել է անցոնւմ մեկ ել կտրուկ 3 հոգի են հայտնվում, էլի "քուչի տղու" տեսքով, առանձ բան ասել սկսում են քաշելով տանել, ասում եմ սպասեք, հանում եմ բջջայինս զանգում 102 բացատրում իրավիճակը , անջատւոմ եմ մեկ ել դրանցից մեկը ասուսա մենքել ենք ոստիկանություն, արդեն ներկայանումա որպես փոխգնդապետ ասում եմ փաստաթղթերտ? հանում ա УДО-ն, մութ ա ուզում եմ մոտիկից նայել բայց ձեռիս խփում ա:Ասում են անձ հաստատող փաստատող ցույց տուր.. ի զարմանս իրանց գրապանիցս հանեցի անձնագիրս և փոխանցեցի նայեց, հետո նորից բա
- ինչ գործ ունեիր բակում?
- ես բակում չեմ եղել, փողոցի մոտով ուղիղ իջել եմ
- ինչ էիր անում էն զաբորը?
- ես ոչին-- ստեղ հարված բերնիս
հետո քաշելա-խփելա խառը բարձրացնում են բակով մի որոշ տարածություն, մեկ ել 5րդ անձնա երևում հեռվում, գալիս ա առանց բան հարցնելու միանգամից "բարևում" հարվածելով գլխիս: Զգում եմ, որ եթե սենց շարունակվի շուտով ստիպողաբար մատնահետքերս ել կհայտնվեն զաբոռի վրա ու այլ ապացույցներ "կգտնվեն", ասում եմ զանգում եմ փաստաբանիս!, ասում էն տո ուզում ես պրեզիդենտի ապարտին դիմի,հետո հարցնում էն ով ա փաստաբանտ? ասում եմ ... ..., մի քանի հարցեր ել են տալիս ու անձնագիրը շպրտում են վրես, բա գնա, ազատ էս :..
Նշեմ, որ ամբողջ ընթացքում քաղաքավարի եմ խոսել մեր պաշտպանների հետ, դիմադրություն չեմ ցույց տվել իսկ երբ արդեն ներկայացել էին, ես էի հարցնում ինչպես կարամ օգնեմ բայց դրանից ավելի կատաղեցին:
այս պատմության մեջ որոշ անտրամաբանություն կա, 5 հատ ֆորմի մեջ մարդուց ինչ որ զաբոռում քչփորող գող փախնում ա, ենել բակից, որ փախնելու տեղ չկա էլ առանձնապես, ու 25 մետր շառավղով մենակ ինձ են գտնում ու եսել իմ շուրջը ուրիշ մարդ տեսած չեմ լինում, ու եսել կոպիա հանցագործնեմ/նույն ձև գույնզգույն հագնված/ լինում, ըստ դրանցից մեկի ֆանարիկը վրես էր գցել ու հիշում էր որ եսեմ գողը, գրեթե համոզվածեմառաջին տղան տեսել էր, ոնց հանգիստ իջնում եմ Նալբանդյանով այլ ոչ բակից ծլկում եմ:
Հիշում եմ մոտ կես տարի առաջ երբ Հյուսասյին պողոտայով 3 ով քայլում էինք, ոստիկանները մոտիկացան ինձ բա խի ես լամպը ջարդում? բոլոր 3ս լավ զարմացելեինք ինչ լամպ? ինչ ջարդել? էլի փորձում եին մի կողմ տանել բացատրելու համար, բայց այն ժամանակ չհասավ "բացատրելուն" չնայած մոտ էր այդ վիճակին:
Միքիչ տարօրինակ համընկնումներեն գուցե է և անբախտ եմ կամ ել ռեցիդիվիստ տեսք ունեմ/չնայած իրանց նման չէի հանգված ու սափրված էի )/ ? կամ ել մեր փոխգնդապետները տարրական գործողություններ չէն կարողանում անել:
բայց չի բացառվում նաև ակտիվիզմը տարբերակը, հիշացնեմ որ "Փրկենք Թեղուտի Անտառը" http://teghut.am խմբից երկու տղայի տարբեր ժամանակներ մոտեցել են ոստիկաննությունից ու տարօրինակ հարձուփորձ և առաջարկներ արել, էլ չեմ ասում Նուբարաշենի գիշերօթիկում հանցագործություններ բացայահտող ակտիվիստներին կասկածի տակ դնելը, իսկ ամենաակտիվին 5 տարի ազատազրկման պահանջով մեղադրանք ներկայացնել www.mariamsukhudyan.info
Aktivistneri nkatmamb brnutyunnere sharunakvum en?!
Evs mi patahakanutyun~ te gitakcvats hardzakum?!
четверг, 21 января 2010 г.
Hardzakum Teghuti Antarneri Pashtpan` bnapahpanakan activisti vra....
Автор: bnamard на 16:47
Подписаться на:
Комментарии к сообщению (Atom)
Комментариев нет:
Отправить комментарий