Լույս է տեսել «Հայաստանում «DENО GOLD MINING» ընկերության էկոլոգիական-սոցիալական նկարագիրը» վերնագրով գրքույկ: Գրքույկում արտացոլված են «DENО GOLD MINING» ընկերության գործունեության վերաբերյալ հասարակական եւ տեղեկատվական մոնիտորինգի արդյունքները, որն անցկացրել է «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն՝ «CEE BankWatch» միջազգային ոչ կառավարական կազմակերպության եւ տեղի «Էկոլոգիական անվտանգության ապահովման եւ ժողովրդավարության զարգացման», «Խուստուփ» ՀԿ-ների հետ համատեղ:
Գրքույկի հիմքում ընկած են տեղի հասարակական կազմակերպությունների՝ ՀՀ բնապահպանության նախարարության, Սյունիքի տարածքային պետական բնապահպանական տեսչության, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հետ նամակագրությունը, «Գեոռիսկ» գիտահետազոտական ընկերության, որը «DENО GOLD MINING» ընկերության պատվերով աշխատել է Կապանում, արդյունքներն ու առաջարկությունները, ՀՀ ԳԱԱ Էկոլոգոնոոսֆերային հետազոտությունների կենտրոնի՝ Կապանում եւ նրա շրջակայքում հողերի, գյուղմթերքների, ջրային ռեսուրսների աղտոտման մասին զեկույցից դրվագներ, տեղի բնակչության հետ արված հարցազրույցներ, Լոնդոնում հանքարդյունաբերության ոլորտում էկոլոգիական եւ սոցիալական պատասխանատվությանը նվիրված Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի աշխատանքային հանդիպման արդյունքները:
Գրքույկում նաեւ ՀՀ կառավարությանն ուղղված առաջարկություն կա՝ ստեղծել «DENО GOLD MINING» ընկերության գործունեության ուսումնասիրության հանձնաժողով, որպեսզի նվազեցվեն Կապանում ընկերության գործունեությամբ պայմանավորված կյանքի, առողջության, շրջակա միջավայրի համար ռիսկերը:
Գրքույկը պատրաստվել է «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի կողմից՝ Global Greengrants Fund-ի աջակցությամբ:
Գրքույկի քննարկումը 2009թ. դեկտեմբերի 25-ին տեղի է ունեցել Կապանի Օրհուս կենտրոնում, ինչպես նաեւ կանցկացվի Երեւանի Օրհուս կենտրոնում 2010թ. հունվարի 18-ին:
суббота, 16 января 2010 г.
«ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ DENО GOLD MINING ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆԿԱՐԱԳԻՐԸ» ԳՐՔՈՒՅԿԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ ԵՎ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ
Автор: bnamard на 11:09
Подписаться на:
Комментарии к сообщению (Atom)
Комментариев нет:
Отправить комментарий