Երիտասարդ ակտիվիստ Վարդան Հովհաննիսյանի նկատմամբ կիրառված բռնությունը կապված է նրա բնապահպանական գործունեության հետ: Կարծում է «Էկոդար» հասարակական կազմակերպության նախագահ Հրայր Սավզյանը:
Հունվարի 20-ին ժամը 20:00-ի մոտ Նալբանդյան փողոցում Թեղուտի պաշտպանության խմբի ակտիվիստ Վարդան Հովհաննիսյանը բռնության է ենթարկվել մի խումբ
մարդկանց կողմից, ովքեր ներկայացել են իբրեւ ոստիկաններ:
Երբ Վարդանը հայտարարել է, որ կզանգի փաստաբանին, ոստիկանները հեգնել են, թե`«ուզում ես պրեզիդենտի ապարատ զանգի»: Իսկ հետո որոշել են, թե իբր նրան շփոթել են ուրիշի հետ և բաց են թողել:
«Կարծում եմ մեծ հակամարտության մեջ ենք մտել իշխանությունների հետ, քանի որ դատական հայցով հանդես ենք եկել ընդդեմ Կառավարության, երկու նախարարությունների եւ ընդդեմ «Վալլեքս» խմբի: Ուստի հնարավոր եմ համարում այսպիսի ճնշումներ: Անձամբ ամիսներ առաջ ԱԱԾ-ի ներկայացուցիչներ էին ինձ ու ընկերներիս մոտեցել եւ հորդորել էին դադարեցնել մեր շարժումը եւ համագործակցել իրենց հետ: Բնականաբար, մենք մերժեցինք դա»,- «Ա1+»-ին ասաց Հրայր Սավզյանը,ով եւս Թեղուտի պաշտպանության խմբում է:
Նա հիշեց նաեւ երիտասարդ ակտիվիստ Մարիամ Սուխուդյանի նկատմամբ քրեական հետապնդումները:
Ի պաշտպանություն Զարուհի Փոստանջյանի
Մի խումբ հասարակական կազմակերպություններ Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի անդամներին դիմում են ուղարկել` նշելով, որ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը ընդգրկվել է ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության փոխարինող կազմում :
Ինչպես տեղեկացրեց Հելսինկյան Քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի տնօրեն Արթուր Սաքունցը, պետության երկրորդ դեմքը` ԱԺ նախագահը, հակապետական որոշում է կայացնում:
«ԱԺ նախագահի պաշտոնում հայտնված մարդու կողմից կատարվել է քայլ, որի նպատակն է, ըստ էության, պատվիրակության կազմում լիարժեք մասնակցությունից զրկել այն մարդուն, որը միակն էր, ով կարողանում էր մարդու իրավունքների, ժողովրդավարության վիճակի իրական պատկերը եւ ՀՀ կողմից մարդու իրավունքների իրական պետության պարտավորությունների ընթացքի մասին հավաստի եւ ամբողջական տեղեկատվություն տրամադրել ԵԽ խորհրդարանական վեհաժողովին»,- ասաց Արթուր Սաքունցը:
Իսկ «Էկոդար» հասարակական կազմակերպության նախագահ Հրայր Սավզյանն էլ հիշեցրեց, որ Զարուհի Փոստանջյանն Հայաստանի բնապահպանական խնդիրները բարձրացրել է նաեւ Եվրոպական ամբիոնից:
http://www.a1plus.am/am/politics/2010/01/22/hrayr-savzyan
вторник, 26 января 2010 г.
Վախեցնո՞ւմ են արդեն բնապահպանների
Автор: bnamard на 12:59
Подписаться на:
Комментарии к сообщению (Atom)
Комментариев нет:
Отправить комментарий