среда, 27 января 2010 г.

•Սատկած ձկների մասին նյութերը ուղարկվել են ոստիկանություն


Հունվարի 23-ին «Հետքը» Բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչութանը տեղեկացրել էր Հրազդան գետում ձկների մասսայական ոչնչացման մասին: Նույն օրը Կոտայքի ՏԲ-ի աշխատակիցները եղել են նշված վայրում և տեղում կատարել գետի ջրի նմուշառում, որն էլ ուղարկվել է ԲՊՏ Կենտրոնական լաբորատորիա անալիտիկ հետազոտության:
ՀՀ բնապահպանության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը տեղեկացնում է, որ հետազոտությունից պարզվել է, որ նմուշառված ջրում առկա է ակտիվ քլոր, որը կարող էր պատճառ հանդիսանալ ձկների և այլ ջրային կենդանիների մասսայական ոչնչացմանը: Նյութերը ուղարկվել են ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչություն, համապատասխան ընթացք տալու համար:

Տես նաև՝
•Հրազդանի սատկած ձկները հետազոտվում են
•Հրազդան գետում բազմաթիվ սատկած ձկներ են հայտնաբերել
http://hetq.am/am/ecology/fish-2/
http://hetq.am/am/ecology/fish/

Комментариев нет: