Տարեսկիզբը «ՎՏԲ-Հայաստան» բանկի համար նոր անհաջողություններով է սկսվել: Նախօրեին Կենտրոնական բանկը հավանության է արժանացրել հերթական մասնաճյուղի գործունեության դադարեցման մասին այս կառույցից ստացված միջնորդագիր-դիմումը:
Տեղի ունեցածի վերաբերյալ բանկի տարածած հայտարարության մեջ նշվում է, որ իրենք իրենց արդեն նախկին հաճախորդներին հորդորում են շարունակել իրենց ծառայություններից օգտվել, բայց արդեն մեկ այլ մասնաճյուղում, որը, ըստ հավաստիացումների, ավելի լիարժեքորեն է համապատասխանում բանկային սպասարկման ժամանակակից չափանիշներին:
Հաղորդագրությունից դատելով` ստացվում է, որ մասնաճյուղի լուծարման հիմնական պատճառը, ինչպես հաճախ է պատահում, ոչ թե շահութաբերության նվազումն է եղել, այլ կառույցի ղեկավարները մասնաճյուղի շենքային պայմաններն անսպասելիորեն եւ միանգամից սկսել են չհավանել: Եվ փոխանակ վերանորոգման մասին մտածելու` ավելի նպատակահարմար է գտնվել մասնաճյուղի գործունեության վերջնական դադարեցման տարբերակը: Տեսանելի է, որ նշված տարածքը նույնպես առաջիկայում աճուրդի կհանվի: Իսկ մինչ այդ շարունակում է անհասկանալի մնալ, թե ինչու են այստեղ որոշ մասնաճյուղերի վերանորոգման համար տասնյակ միլիոնավոր դոլարներ հատկացնում, երբ նման ներդրումները մեկ այլ պարագայում կարող էին ՎՏԲ-ն հայաստանյան բանկերի առաջատարների շարքին հասցնել:
Այսուհանդերձ, բանկի սեփականությունը հանդիսացող տարածքների մեծ փորձ է այստեղ կուտակվել, եւ միայն այս պահին Երեւանում ու մարզերում ՎՏԲ-ի շուրջ 27 նախկին գրասենյակներ գնորդի են սպասում: Ըստ երեւույթին նշված տարածքներով հետաքրքրվողներ այդպես էլ չեն հայտնվում, քանի որ միայն անցյալ տարի տասով համալրվել է լուծարված մասնաճյուղերի թիվը, եւ ներկայում «Հայխնայբանկի» իրավահաջորդը համարվող ու ինքն իրեն հանրապետության խոշորագույն ու սպասարկման ամենալայն ցանցն ունեցող բանկից ընդամենը 68 գործող մասնաճյուղ է մնացել:
вторник, 19 января 2010 г.
Տարեսկիզբը «ՎՏԲ-Հայաստան» բանկի համար նոր անհաջողություններով է սկսվել:
Автор: bnamard на 13:44
Подписаться на:
Комментарии к сообщению (Atom)
Комментариев нет:
Отправить комментарий