ԴՈՒ ՀԱՎԱՏՈՒՄ ԵՍ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ...
ԴՈՒ ՀԱՎԱՏՈՒՄ ԵՍ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻՆ....
ԴՈՒ ՀԱՎԱՏՈՒՄ ԵՍ , ՈՐ ԱՄԵՆ ԻՆՉ ՆՐԱՆՑ ՁԵՌՔԵՐՈՒՄ է և ՆՐԱՆՔ ԵՆ, ՈՐ ՊԻՏԻ ՈՐՈՇԵՆ ՔՈ ԶԱՎԱԿԻ ՉԼԻՆԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ....
ԴՈՒ ՎՍՏԱՀՈՒՄ ԵՍ ՆՐԱՆՑ ՔՈ ԵՐԿՐԻ ԿՈՐԾԱՆՈՒՄԸ...
ԴՈՒ ԱՂԱՆԴԱՎՈՐ ԷՍ...........
Մի շարք բնապահպանական ընկերություններ «Deno Gold Mining» հանքարդյունաբերական ընկերությանը պատասխանատու են համարում Սյունիքի մարզում առաջացած բնապահպանական խնդիրների համար:
Այստեղից բնապահպաններն ահազանգեր են ստացել այն մասին, որ Կապանի լեռնահարստացուցիչ կոմբինատի գործունեության եւ հատկապես նրա պոչամբարների արդյունքում թունավորվել են հողերը, սատկել են անասուններ, երեխաներից շատերի մոտ` սեւ ատամներ, ալերգիկ ուժեղ ռեակցիաներ:
Այս եւ այլ խնդիրների շուրջ այսօր քննարկում էին կազմակերպել մի շարք բնապահպանական կազմակերպություններ, որին ներկա էին նաեւ ՀՀ Բնապահպանության, Արտակարգ իրավիճակների նախարարությունների, ինչպես նաեւ` «Deno Gold Mining» ընկերության ներկայացուցիչները: Քննարկմանը ներկայացվեց «Հայաստանում «Deno Gold Mining»-ի էկոլոգիական եւ սոցիալական նկարագիրը» գրքույկը, որտեղ մոնիթորինգի է ենթարկվել այս ընկերության գործունեությունը:
Մոնիթորինգի արդյունքները քննարկմանը ներկայացրեց «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը: Նա նաեւ մասնավորապես նշեց, որ Կապանի լեռնահարստացուցիչ կոմբինատի «Գեղանուշ» պոչամբարը թեեւ 2008թ. փակվեց, սակայն մինչ օրս համայնքում կան չփակված պոչեր, որոնց կողքով հոսում է Նորաշենիկ գետը: Պարզվում է, որ գետի ափերն ամրացված են այդ նույն պոչերով, որի արդյունքում դեպի գետ անընդհատ ծանր մետաղների հոսք է լինում:
ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի տվյալներով` Սյունիքի համայնքի հողերի փորձանմուշներում նկատվում է սնդիկի 30 անգամ, կադմիումի 10 անգամ, մոլիբդենի 4 անգամ, կուպրումի 6 անգամ, նիկելի 3-4 անգամ գերազանցում:
Սյունիքը գյուղատնտեսական համայնք է, որտեղ պտղաբուծության մակարդակը վերջին տարիներին ընկել է 80 տոկոսով: Գլխավոր խնդիրն այն է, թե ով է պատասխանատվություն կրելու գյուղի տարածքների աղտոտման համար»,- հայտարարեց Ինգա Զարաֆյանն:
«Deno Gold Mining» ընկերության ներկայացուցիչներն այսօր ամեն կերպ փորձում էին հերքել բոլոր այս փաստերը` հիմնականում կառչելով գրքույկում եղած բառերից ու արտահայտություններից` նշելով, թե նման ձեւակերպումները կարող են վախ ներշնչել Կապանի բնակչությանը, որ այդտեղ ապրելն այլեւս անհնարին է:
Բայց քննարկմանը ներկա «Կանաչների միության» նախագահ Հակոբ Սանասարյանը նկատեց. «Սակայն մեծագույն հանցագործություն է`ծածկել իրական տեղեկությունը եւ բնակչության գլխի տակ փափուկ բարձ դնել: Գեղանուշի առումով հիմա կարելի է ասել, որ այդ համայնքը մի քանի տարի հետո եթե մնա, հետագայում էլ չի լինի: Ամբողջ մեղքը ՀՀ ԱԺ, Կառավարության եւ նախագահական համակարգինն է»:
«Գործադուլը դա ժողովրդավարական երեւույթ է»
Կապանի լեռնահարստացուցիչ կոմբինատի սեփականատեր «Deno Gold Mining» ընկերության աշխատակիցները հունվարի 17-ից բողոքի ակցիա էին կազմակերպել եւ աշխատանքի դուրս չէին եկել: Նրանք տնօրինությունից պահանջում էին բարձրացնել աշխատավարձերը. նախկին 220-230 հազար դրամի փոխարեն նրանք միջինում արդեն ստանում են 100 հազար դրամ: Բողոքի ակցիայի մասնակիցները նշեցին, որ «Deno Gold Mining» ընկերությունը խոստացել էր աշխատավարձերի բարձրացում, սակայն ոչ մի առաջխաղացում չկա, թեեւ մետաղների միջազգային գներն արդեն բարձրացել են:
Ընկերության ներկայացուցիչ Նորայր Աղայանն այսօր ի հեճուկս այն հայտարարությունների, թե գործադուլը ծանր սոցիալական պայթյունի արտահայտություն է, փորձեց դրան մեկ այլ ձեւակերպում տալ. «Գործադուլը դա ժողովրդավարական երեւույթ է: Ես ձեզ հավաստիացնում եմ, որ ոչ բոլոր կազմակերպություններն են կարող նման ազատ ձեւով արտահայտել եւ պնդել իրենց կարծիքը: ժողովրդավարական մեխանիզմներն օգտագործելով որոշակի իրենց իրավունքները պաշտպանել կամ պահանջներ ներկայացնել»:
среда, 20 января 2010 г.
Ամբողջ մեղքը ՀՀ ԱԺ, Կառավարության եւ նախագահական համակարգինն է
Автор: bnamard на 17:11
Подписаться на:
Комментарии к сообщению (Atom)
Комментариев нет:
Отправить комментарий