понедельник, 12 января 2009 г.

.JOIN



Սիրելի բնասերներ, առողջ ապրելակերպի կողմնակիցներ, հեծանվորդներ և հեծանվասերներ, մեծեր և փոքրեր, ծանոթներ և անծանոթներ

Սիրով հրավիրում ենք մասնակցելու հունվարի 17-ին կայանալիք ՀԵԾԱՆՎԱԵՐԹԻՆ:
Այն նվիրվում է հայրենի չքնաղ և տառապյալ բնության պաշտպանությանը

Մեր մասնակցությամբ հաստատենք, որ սիրում ենք բնությունը և պատրաստ ենք պաշտպանել նրան, դատապարտենք բոլոր նրանց, ովքեր հատում են անտառը, աղտոտում գետերը, պղծում լեռները...

Հեծանվաերթը կմեկնարկի ժամը 13.00-ին,մատենադարանի մոտից. Երթը կգլխավորի և կվարի իր եռանիվ հեծանվակառք ռիկշայով պրոֆեսիոնալ հեծանվորդ Սամվել Հովհաննիսյանը. Ռիկշայի միջից հնչող ռիթմիկ և ջերմացնող երաժշտությունը կուղեկցի մեզ ամբողջ երթի ընթացքում:



Մասնակիցներին կբաժանվեն կանաչ գլխակապեր, կկրենք բնապահպանական կոչերով պաստառներ, ընթացքում կըմպենք հայկական լեռնաթուրմային թեյեր և անտառային հյութեր.
Երեկոյան բոլոր մասնակիցներին սպասվում է հաճելի, էկզոտիկ tea-party.

Երթուղու նկարը

p.s. Ովքեր չունեն հեծանիվներ կարող են ձեռք բերել ՀՎԶ հեծանիվների արհեստանոցից 093 426 654.


Իսկ նրանք, ովքեր վստահ չեն հեծանիվ վարելու իրենց կարողությունների վրա կարող են նախապես այցելել Սամվելի արհեստանոց և փորձել իրենց ընդունակությունները:

Комментариев нет: