четверг, 29 января 2009 г.

ՄԱՄԼՈ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Հունվարի 30-ին ժամը 17.00-ին ՑԻՏԱԴԵԼ բիզնես կենտրոնի (Տերյան105/1) նախասրահում կբացվի
"ԹՈՒՆԱՎՈՐՈՒՄ"
"POISONING"
լուսանկարչական ցուցահանդեսը
նվիրված հայրենի բնության և շրջակա միջավայրի օրավուր քայքայմանը միտված հանքերին ու պոչամբարներին:

Այն կշարունակվի փետրվարի 5-ից մինչև 9-ը Նարեկացի Արվեստի Միությունում (Վարդանանց 16/1), այնուհետև Սլավոնական Համալսարանում և այլ ԲՈՒՀ-երում:


Ցուցահանդեսը կազմակերպել է "Էկոդար" բնապահպանական հասարակական կազմակերպությունը:


16.30-ին նույն վայրում տեղի կունենա մամլո ասուլիս. բանախոսներ` ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյան, տնտեսագետ Նիկիտա Զարոբյան:

Ցուցահանդեսում ներկայացված են Հայաստանի պոչամբարներն ու հանքերը, լուսանկարներին կից հակիրճ տեքստերից կտեղեկանաք դրանց վտանգավոր, կործանարար ազդեցության մասին:
Կտեսնեք, թե ինչպես են պոչամբարներից հոսող ջրերը թափվում գետերը`թունավորելով Արաքսը, Մեղրին, Ողջին, Դեբեդը և այլ գետեր:

Հայաստանում շուրջ երկու տասնյակ մեծ ու փոքր պոչամբարներ(հանքարդյունաբերական թունավոր թափոնատեղիներ) կան,որոնք մեծ վտանգ են ներկայացնում ինչպես մարդու առողջության, այնպես էլշրջակա բուսական, կենդանական աշխարհի համար, թունավորելով հողը, օդը,ջուրը:

Դուք ականատես կլինեք Հայաստանի Հանրապետության անկրկնելի էկոհամակարգիաստիճանական փլուզմանը:

Լուսանկարներում պատկերված կտեսնեք նաև Թեղուտի անտառը, որտեղ մեծ թափով շարունակվում են անտառահատումները և որին մոտ ապագայում սպառնում է պոչամբարի վերածվելու տխուր ճակատագիրը:Ցուցահանդեսը նպատակ ունի իրազեկել հասարակությանը հանքերից բխող էկոլոգիական լրջագույն խնդիրների վերաբերյալ:

Այն նաև պատկան մարմիններին ուղղված ահազանգ է, հանքերի շուրջ տիրող աղետալի իրավիճակին անհապաղ արձագանքելու, անհետաձգելի քայլեր ձեռնարկելու հասարակական պահանջ:

Մեր լռությունը հայրենի բնաշխարհի ողբերգական կործանմանը հանցակից դառնալու ճանապարհ է:

e-mail: hsavzyan@gmail.comհեռ. 093 080485

Комментариев нет: