четверг, 8 января 2009 г.

Գերակա հանրային շահ` հանուն էներգետիկ անվտանգության

Իրան-Հայաստան գազամուղի Քաջարան-Արարատ հատվածի կառուցման ծրագրի իրականացման նպատակով այսօրվա նիստում գործադիրը որոշել է Սյունիքի մարզի 73.8445 հեկտար, Վայոց Ձորի մարզի 45.064 հեկտար, Արարատի մարզի 20.8271 հեկտար տարբեր նպատակային նշանակության հողերը փոխադրել էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերի կատեգորիա։ Այս մասին հայտնում է կառավարության մամլո ծառայությունը:
Աղբյուրի փոխանցմամբ` սահմանվել է նաեւ, որ գազամուղի հիշյալ հատվածի` որոշման մեջ նշված մի շարք տարածքների, քաղաքացիների եւ իրավաբանական անձի սեփականություն հանդիսացող 7.1094 հեկտար հողամասերի օտարման նպատակն է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ճանաչել բացառիկ` գերակա հանրային շահ։ Որոշումը հիմնավորվել է նրանով, որ նշված ծրագրի իրականացման շահը գերակայում է օտարվող սեփականության սեփականատերերի շահերից, քանի որ ծրագրի իրականացումը նպատակաուղղված է երկրի էներգետիկ անվտանգության մակարդակի բարձրացմանը։
Hetq.am [today news]


Комментариев нет: