пятница, 9 января 2009 г.


Ողջույն Բնասեր-Հեծանվասեր հայեր...

Ցանկանում ենք տեղեկացնել,որ հունվարից սկսելու ենք Թեղուտի անտառների պահպանմանն ուղղված մեր ակտիվ գործունեությունը:

Հունվարի 17-ին նախատեսում ենք անցկացնել խաղաղ Հեծանվաերթ, որն կընդգրկի Երևանի կենտրոնական փողոցները, ինչպես նաև ՎՏԲ բանկը, Բնապահպանության Նախարարությունը և մի շարք այլ հաստատություններ:

Երթին ներկա է լինելու Հեծանվակառք Ռիկշան զարդարված բնապահպանական կոչերով և ռիթմիկ երաժշտությամբ, որն և կուղեկցի մեզ ամբողջ ճանապարհի ընթացքում:

Հեծանիվներին փակցված են լինելու կանաչ դրոշներ ի նշան մեր սակավաթիվ անտաների պահպանման:

Երթի նպատակն է `

նշել Հանուն Թեղուտի մեր պայքարի մեկ տարին.
իրազեկել հասարակությանը այսօրվա վիճակի մասին.
շարունակել ՀԱՆՈՒՆ ԼԻՆԵԼԻՈՒԹՅԱՆ Պայքարը ՆՈՐ ԵՌԱՆԴՈՎ.
ինչպես նաև պրոպագանդել Հեծանվային Շարժումը, առողջ ապրելակերպը`որպես հիմք Առողջ ԱՊԱԳԱՅԻ:

Ուշադրություն: Երթից հետո է տեղի է ունենալու ԼԵՌՆԱԹՈՒՐՄԱՅԻՆ ԹԵՅԱԽՄՈՒԹյՈՒՆ:
Միացե'ք Ձեր առաջարկներով, խորհուրդներով, մասնակցությամբ, աջակցություն ցուցաբերելով:Նախնական հանդիպում ենք հունվարի 10-ին շաբաթ օրը, պոստերներ սարքելու, նախապատրաստվելու:

Her::093 640 340
Email::right227@gmail.com
Blog::http://Bnamard.blogspot.com
Site::http://Bigfamily.am/eco



Комментариев нет: