воскресенье, 11 января 2009 г.

ԱՆՏԱՌԱՋԱՐԴ

2008 թվականի սեպտեմբեր ամսից ՉԻ-ն հետաքննություն է սկսել: Նյութը Հայաստանում §օրինական¦ անտառահատումները, փայտանյութի արդյունահանումը եւ արտահանումն են:
Հետաքննությունը արդեն իսկ վեր է հանել տասնյակ փաստեր, որ վկայում են, անուն առ անուն փաստում են իրենց երկրին ու ժողովրդին, իրենց զավակների միջավայրն ու ապագան անվերականգնելիորեն, հիմքերի°ց կործանող §հայորդիների¦ հանցագործությունը:

Շատ շուտով կարդացեք մեր էջերում`
Հայաստանում ձեւավորված է եւ մեքենայի ճշգրտությամբ գործում է անտառների պլանավորված ոչնչացման համակարգ: Այդ համակարգը ներառում է ողջ կոալիցիա կոչվածը, պետական մի շարք մարմիններ, պաշտոնատար անձանց` ամենաբարձր, միջին ու ստորադաս բոլոր օղակներում, ներառում է նաեւ գործարար շրջանակներ Հայաստանում եւ նրանից դուրս:
Հենց միայն հանրապետության հյուսիսում, հյուսիս-արեւելքում եւ Ղարաբաղում մեր կատարած ուսումնասիրությունները, նկարահանումները, հենց միայն դրանց համադրումը զուտ պաշտոնական տվյալների ու վիճակագրության հետ փաստում են` սա մտածված, ծրագրված ու փայլուն կերպով իրականացվող դիվերսիա է, որ նախ հանգելու է Հայաստանի անտառածածկույթի վերացմանը, դրան զուգահեռ` անտառաբնակ կենդանական աշխարհի իսպառ ոչնչացմանը, ապա եւ էռոզիայի ու բնակլիմայական ողջ համակարգի ու պայմանների բացարձակ փոփոխությունների, ի վերջո` այդ նույն շրջաններից մարդկային ռեսուրսների գերակա մասի հեռանալուն:
ՉԻ-ն շնորհակալ է այն քաղաքացիներին ու պաշտոնատար անձանց, որ օգնել են եւ օգնելու են հետաքննության անցկացմանը: ՉԻ-ն նոր տեղեկություններ ու փաստեր է սպասում ձեզանից:

Комментариев нет: