вторник, 20 января 2009 г.

Սիրելի բնասերներ,

Այսուհետ հեծանվաերթերը դարձնում ենք ավանդույթ և փորձելու ենք ամեն ամիս, առնվազն մեկ անգամ հեծանվաերթ կազմակերպել քաղաքում կամ քաղաքից դուրս: Այս կերպ լավագույնս կխրախուսենք, կտարածենք հեծանվային մշակույթը Հայաստանում և առաջին հերթին` մայրաքաղաքում:
Հաջորդ հեծանվաերթը կմեկնարկի շաբաթ, փետրվարի 21-ին. երթուղին կարող ենք որոշել միասին:Հավատարիմ ենք մնալու մեր` ավանդույթ դարձած գործելակերպին. հեծանվաերթերը նվիրված են լինելու մեր երկրի համար հույժ կարևորություն ունեցող խնդիրներին` բնապահպանական,




առողջապահական, մշակութային և այլն:
Մեր հեծանվաերթերը նաև սիրողական են` հաճույք կստանանք և կվայելենք 21-րդ դարի էկո փոխադրամիջոցը:





Պայմանները նույն են. կարող են մասնակցել բոլորը` անկախ սեռից, տարիքից, գույնից:
Եթե սկսնակ եք կամ անվստահ եք հեծանիվ վարելու Ձեր կարողությունների վրա, խնդրում ենք նախօրօք արձագանքել, որպեսզի փորձառու հեծանվորդ Սամվել Հովհաննիսյանը Ձեզ հետ միասին շտկի այս թերացումը:

Եթե ցանկանում եք համագործակցել, ընկերանալ, օգնել մեզ, կարող եք Ձեր նկատառումները, խորհուրդներն ու առաջարկները գրել right227@gmail.com հասցեով կամ զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով` 093 640 340 Մարիամ, 093 080 485 Հրայր, 092 426 654 Սամվել:

Հիշեցում.Պասիվ ապրելակերպը և ծխելը երիտասարդացրել են ինֆարկտ կոչվող հիվանդությունը. այժմ այն ավելի հաճախ է թակում 20-22 տարեկան երիտասարդների սիրտը: Ապացուցված է, որ հեծանիվն այս առումով լավագույն միջոցն է խուսափելու մարդու կողմից ստեղծված վաղաժամ մահվան դրդապատճառներից, վատ սովորույթներից կամ պարզապես պասիվ, հոգնեցնող ապրելակերպից: Նկատել ենք, որ հեծանիվը մեծ խանդավառություն է առաջացնում մարդկանց մոտ, ժպիտ է պարգևում անցորդներին և ընդհանրապես, ուրախությամբ է լցնում շրջակա միջավայրը:

ՀԵԾԱՆԻՎ, ԿՅԱՆՔԻ ԱՆԻՎ~

Պտտե°նք Կյանքի Անիվը Միասի¯ն

Комментариев нет: